Գլխավոր էջ | Սփյուռք | Ռումինիայի խորհրդարանի հայազգի պատգամավորների հայտարարությունը Սումգայիթյան ողբերգության 31-րդ տարելիցի կապակցությամբ

Ռումինիայի խորհրդարանի հայազգի պատգամավորների հայտարարությունը Սումգայիթյան ողբերգության 31-րդ տարելիցի կապակցությամբ

By
Ռումինիայի խորհրդարանի հայազգի պատգամավորների հայտարարությունը Սումգայիթյան ողբերգության 31-րդ տարելիցի կապակցությամբ

Հայ-ռումինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի, ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանի և իշխող PSD կուսակցությունը ներկայացնող Էդվարդ Լուչիան Սիմոնի կողմից Սումգայիթյան կոտորածների 31-րդ տարելիցի կապակցությամբ արված դատապարտող քաղաքական հայտարարությամբ են հանդես եկել։

Հայտարարության հայերեն տարբերակը ներկայացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, որտեղ մասնավորապես ասված է.

«Կարևոր է, որ մերօրյա ժամանակներում միջազգային հանրությունը հսականա Սումգայիթում տեղի ունեցածի էությունը Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու նպատակով, քանզի հակահայկական քարոզչությունը շարունակվում է մինչ օրս։ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը և սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները Արցախի դեմ։

 

Սումգայիթյան ջարդը հանցագործություն էր ուղղված մարդկության դեմ, իսկ դրա չճանաչումը՝ ինքին հանցագործություն։ Կարծում ենք, որ դրա միջազգային ճանաչումը և դատապարտումը նվազագույնն է, որ մենք կարող ենք անել՝ ի հիշատակ Սումգայիթի նահատակների»։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0