Գլխավոր էջ | Սփյուռք | Տիգրան Քեոսայանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենակարևոր տղամարդկանց ցանկում

Տիգրան Քեոսայանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենակարևոր տղամարդկանց ցանկում

By
Տիգրան Քեոսայանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենակարևոր տղամարդկանց ցանկում

Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ ռուսական @Karaulny Telegram-ալիքը շնորհավորական ուղերձ է հղել երկրի բնակիչներին և կազմել Ռուսաստանի 100 ամենակարևոր տղամարդկանց վարկանշային ցանկը:

Վարկանշային հարյուրյակում տեղ են գտել նաև հայազգի հայտնի անձինք, որոնց թվում՝ ռեժիսոր, հաղորդավար Տիգրան Քեոսայանը և գործարար Սերգեյ Ասլանյանը:

Ինչպես նշվում է Telegram-ալիքի հաղորդագրության մեջ, ցանկը կազմելիս խմբագրությունը չի կենտրոնացել հերթականության վրա և ներառել է երկրի պատմության մեջ, ներկայում և ապագայում կարևոր անելիք ունեցող մարդկանց անունները: Այնուամենայնիվ, ցանկը գլխավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որին հաջորդել են Իգոր Սեչինը, Սերգեյ Լավրովը, Սերգեյ Շոյգուն, Սերգեյ Սոբյանինը, Ալեքսանդր Բորտնիկովը, Նիկոլայ Պատրուշևը, Դմիտրի Մեդվեդևը և ուրիշներ:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0