Գլխավոր էջ | Սփյուռք | Հունահայ կազմակերպությունների համատեղ հայտարարությունը ՀՀ օրհներգը փոխելու մասին

Հունահայ կազմակերպությունների համատեղ հայտարարությունը ՀՀ օրհներգը փոխելու մասին

By
Հունահայ կազմակերպությունների համատեղ հայտարարությունը ՀՀ օրհներգը փոխելու մասին

Ընդառաջելով Հայաստանի Հանրապետութիւնում համաժողովրդական յեղափոխութեան ու նրա արդիւնքում 2018 թւականի Դեկտեմբերի 7-ի արդար ընտրութիւններով ձեւաւորւած Ազգային Ժողովի առաջին փոխնախագահ Ալէն Սիմոնեանի Հ.Հ. ազգային օրհներգի փոխելու առաջարկը քննարկման դնելուն, եւ ի պատասխան Սփիւռքի նախարարութեան պահանջին, յունահայ համայնքի ներքոյ ստորագրեալ կուսակցութիւններն ու կառոյցները գտնում են, որ պէտք է զորակցել նոր օրհներգի հանրային քննարկմանը, և տուրք չտալ նրա դէմ ստեղծւող արհեստական խոչնդոտներին, որով ձգտում են անտրամաբանօրէն պաշտպանել ներկայ օրհներգը:

Մեր կարծիքով,

Ազգային հիմնը պիտի բոլոր առումներով լինի հայկական, հիմնւած ազգային արժեքների վրայ եւ հպարտութիւն ներշնչի իւրաքանչիւր հայի եւ քանի որ Արամ Խաչատրեանի երաժշտութեան մէջ այդ ամբողջը առկայ է, ինչպէս բանաստեղծուհի Սիլւա Կապուտիկեանն է ասել՝ այն «գրւած է մեր ազգային, հոգեւոր երաժշտութեան մոտիւները օգտագործելով, մեծ թափով, պետականութիւնը զգալու խորը կարողութիւններովՄենք չպէտք է մեզ զրկենք այդ հպարտութիւնից։ Պէտք է պահենք Արամ Խաչատրեանի ստեղծած հիմնը, իհարկէ, տէքստը նորից գրելով», այլապես ինչո՞վ հպարտանանք, երբ մեր ազգային օրհներգը օտարի երաժշտութիւն է թարգմանված բառերով:

Ուստի՝

Հաշւի առնելով վերոնշեալը, համոզւած ենք, որ Հ.Հ. ներկայիս օրհներգը հնարաւոր է փոխել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրեանի Խորհրդային Հայաստանի համար ստեղծած օրհներգով, իհարկէ, այն յարմարեցնելով նոր պայմանների հետ, նկատի ունենալով այսօրւայ եւ վաղւայ պահաջը՝ խաղաղութեան կողքին աւելացնելով անկախութիւնը, ազատութիւնն ու արդարութիւնը:

 

Հայկական Ժողովրդային Շարժում

Սոցեալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւն

Ռամկավար ազատական կուսակցութիւն

«Հայաստան» Հասարակական Մշակութային Կենտրոն

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0