Գլխավոր էջ | Սփյուռք | Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր կհայտարարվի

Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր կհայտարարվի

By
Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր կհայտարարվի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր հայտարարելու որոշում է կայացրել։ Այս մասին նա հայտարարել է երեքշաբթիՖրանսիայում հայկական կազմակերպությունմերի համակարգված խորհրդի անդամների հետ ընթրիքին, իր ելույթի ժամանակ։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ «1915-ից ի վեր ցեղասպանություն է կոչվում այն, ինչ դա իրենից ներկայացնում է՝ մարդկության, քաղաքակրության դեմ հանցագործությունը, որը 2001-ին երկարատև պայքարից հետո օրենքով այդպիսին ճանաչվեց»։ Դրա հետ կապված՝ Մակրոնը նշել է, որ «առաջիկա շաբաթներին կհիշվի Հայոց ցեղասպանության ազգային օրը՝ ապրիլի 24-ը»։

«Ֆրանսիայի հայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է։ Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողության մասն է, դրա հիշատակը պետք է հարգենք մեր հանրապետությունում։ Ինչպես դուք, ձեզ հետ միասին ես ամբողջ ուժով կպայքարեմ ժխտման ցանկացած ձևի դեմ, որը վիրավորում է հանգուցյալների հիշատակը և ողջերի արժանապատվությունը»,-հավելել է նա։

«Այժմ մեկ պետության նախագահ՝ Թուրքիայի նախագահը չի կիսում տվյալ ենթատեքստում Ֆրանսիայի տեսլականը և մեր արժեքները»,-հայտարարել է Մակրոնը։ Նա ընդգծել է, որ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամբողջ թուրք ժողովուրդը չէ» և խոստացել է շարունակել երկխոսությունը՝ պատմական փաստերը բացատրելու նպատակով։ Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան պատասխանատու է Թուրքիայի նախագահին երկխոսության հրավիրելու հարցում։

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0