Գլխավոր էջ | Սփյուռք | Նիկոլա Ազնավուրը Էմանուել Մակրոնին դուդուկ է նվիրել

Նիկոլա Ազնավուրը Էմանուել Մակրոնին դուդուկ է նվիրել

By
Նիկոլա Ազնավուրը Էմանուել Մակրոնին դուդուկ է նվիրել

Փետրվարի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ճաշին, որտեղ իր ելույթում հայտարարել է, որ ապրիլի 24-ը կդառնա Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր։

Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել 2018թ.-ի հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացած Շառլ Ազնավուրին ու հունվարի 26-ին  կյանքից հեռացած Միշել Լեգրանին։ Այս մասին տեղեկանում ենք Le Point-ից։

Ճաշին ներկա է եղել նաև Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։ Նիկոլան Մակրոնին նվիրել է ծիրանի փայտից պատրաստված ավանդական հայկական դուդուկ։

Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը 2018թ.-ի հոկտեմբերին Հայաստանում մասնակցում էր Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովին և այստեղ ևս մասնակցեց Շառլ Ազնավուրին նվիրված հարգանքի միջոցառումներին։

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0