ԳՈՒՅԺ

By
ԳՈՒՅԺ

Մկրտիչ Քազանճյանը առանց տատանելու հայտնվեց Նորագույն զինյալ ազատագրական պայքարի աջակիցների շարքերում: Նա իր կարևոր ներդրումն ունեցավ նաև Արցախի օժանդակութեան գործում:

Խոր ցավով տեղեկացանք, որ այսօր՝ փետրվարի 3-ին, առավոտյան ժամը 10-ին, 63 տարեկանում, ընկեր Մկրտիչ (Մայք) Քազանճյանը, Հայաստանում, կնքեց իր մահկանացուն:

Այդ տխուր առիթով մեր խորազգաց ցավակցություններն ենք հայտնում նրա որդիներին, հարազատներին ու բարեկամներին:

Մկրտիչ Քազանճյանը ծնվել է 1956 թվականին, Այնճարում, Լիբանան:

1975 թ.-ին իր աշուխույժ մասնակցութիւնն ունեցավ Լիբանանի քաղաքացիական պատերազմում, որի ընթացքում վիրավորվեց, և վիրահատվելուց հետո՝ 1976 թ.-ին, տեղափոխվեց Ֆրանսիա:

Հայկական հարցի երկունքից ծնված Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ), և նրա գաղափարների տարածմանն անմնացորդ նվիրված Հայկական ժողովրդային շարժման հիմնադրումը նոր ծնունդ տվին, ազգային ցավով տառապող, երիտասարդ Մկրտչին, ով առանց տատանելու հայտնվեց Նորագույն զինյալ ազատագրական պայքարի աջակիցների շարքերում ու մինչև կյանքի վերջին օրերը հավատարիմ մնաց այդ նպատակին:

1994 թ.-ին նա տեղափոխվեց Հայաստան:

Մկրտիչ Քազանճյանը իր կարևոր ներդրումն է ունեցել նաև Արցախի օժանդակութեան մարմնում։

Հողը թեթև լինի վրան:

 

Հայկական Ժողովրդային Շարժում

Կենտրոնական Խորհուրդ

Աթենք, 03 փետրվարի 2019թ

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0