Գլխավոր էջ | Սփյուռք | Փարիզում վերջին հրաժեշտն են տվել Միշել Լեգրանին

Փարիզում վերջին հրաժեշտն են տվել Միշել Լեգրանին

By
Փարիզում վերջին հրաժեշտն են տվել Միշել Լեգրանին

Փարիզում փետրվարի 1-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ ֆրանսահայ կոմպոզիտոր և երաժիշտ Միշել Լեգրանի հրաժեշտի արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, հրաժեշտի արարողությունների մեկնարկը տրվել է առավոտյան՝ Փարիզի Սուրբ Ալեքսանդր Նևսկու ուղղափառ տաճարում:

Այնուհետև Փարիզի Մարինյան թատրոնում տեղի է ունեցել Լեգրանին հանրային հրաժեշտի արարողությունը: Բացի դրանից, Փարիզի քաղաքապետարանի հանդիպակաց հրապարակում հատուկ այդ առիթով տեղադրված մեծ էկրանին հանրության համար ներկայացվել են Լեգրանի ստեղծագործությունները և կյանքի հիշարժան դրվագները:

Հրաժեշտի արարողություններին ներկա են եղել Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, երգահանի ընտանիքի անդամներն ու բարեկամները: Աշխարհահռչակ երգահանի մարմինը հողին է հանձնվել Պեր-Լաշեզ գերեզմանատանը:

Դեռ հունվարի 26-ին՝ Միշել Լեգրանի մահվան օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ուղերձում նշել էր. «Մանուշյանի խմբի վերջին մարտիկ Արսեն Չաքարյանից և Շառլ Ազնավուրից հետո, վերջին ամսիներին արդեն երրորդ մեծ ֆրանսահայն է լքում մեզ»:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0