Գլխավոր էջ | Սփյուռք | Խորհրդավորը հայը, որը մարտահրավեր էր նետել Բարաք Օբամային. The Boston Globe-ը՝ մարզիչ Պերճ Նաջարյանի մասին

Խորհրդավորը հայը, որը մարտահրավեր էր նետել Բարաք Օբամային. The Boston Globe-ը՝ մարզիչ Պերճ Նաջարյանի մասին

By
Խորհրդավորը հայը, որը մարտահրավեր էր նետել Բարաք Օբամային. The Boston Globe-ը՝ մարզիչ Պերճ Նաջարյանի մասին

Ամերիկյան The Boston Globe պարբերականը հոդված է հրապարակել New England Patriots ֆուտբոլային ակումբի մարզչական ադմինիստրացիայի ղեկավար Պերճ Նաջարյանի (Berj Najarian) մասին, որին համեմատում է «Կնքահայրը» վեպից Թոմ Հեջենի կերպարի հետ:

Ինչպես հոդվածագիրը նշում է, բոլորը նրան համարում են թիմի գլխավոր մարզիչ Բիլ Բելիչիկի աջ ձեռքը, առանց որի խորհրդի վերջինս ոչինչ չի անում:

Հոդվածում հիմնականում ներկայացվում է ամերիկահայ մասնագետի գործունեությունը, որը ամենաազդեցիկ անձանցից է բոստոնյան սպորտի աշխարհում: Մասնավորապես, հիշատակվում է տարիներ առաջ նրա այցելությունը Սպիտակ տուն:

«Տարիներ առաջ, երբ Patriots թիմն այցելեց Սպիտակ տուն, համարձակ Նաջարյանը փոքրիկ հայկական դրոշ էր փակցրել իր կոստյումին՝ այդպիսով մարտահրավեր նետելով Բարաք Օբամային իր ելույթի ժամանակ 1.5 մլն հայերի կոտորածի մասին խոսելիս «Ցեղասպանություն» բառը չարտասանելու համար»,- ասվում է հոդվածում:

Նշվում է, որ Նաջարյանը թիմի գլխավոր մարզչի հետ միասին բազմիցս դիմել է ԱՄՆ նախկին նախագահին՝ կոչ անելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0