Գլխավոր էջ | Սփյուռք | Ալեքսանդրիայի հայ կաթոլիկ թեմի առաջնորդը Սիրիայի ժողովրդին շնորհավորել է ահաբեկչության դեմ տարած հաղթանակի առթիվ

Ալեքսանդրիայի հայ կաթոլիկ թեմի առաջնորդը Սիրիայի ժողովրդին շնորհավորել է ահաբեկչության դեմ տարած հաղթանակի առթիվ

By
Ալեքսանդրիայի հայ կաթոլիկ թեմի առաջնորդը Սիրիայի ժողովրդին շնորհավորել է ահաբեկչության դեմ տարած հաղթանակի առթիվ

Սիրիան ահաբեկչությանը հաղթել է իր բանակի եւ սիրիացի ժողովրդի կայունության շնորհիվ։ Այդ մասին հայտարարել է Ալեքսանդրիայի հայ կաթոլիկ թեմի առաջնորդ, եպիսկոպոս Գրիգոր Օգոստինոս Կուսան՝ տեղեկացնում է ՍԱՆԱ-ն։

Նրա խոսքերով՝ Սիրիան տառապել է ահաբեկչությունից, որը վերջին տարիների ընթացքում երկիր էր թափանցում դրսից, սակայն իր ժողովրդի կայունության եւ սիրիական բանակի հերոսության շնորհիվ երկիրը հաղթեց ահաբեկչությանը։ «Մենք բոլորս աշխատում ենք խաղաղության եւ մեր երկրների միասնության համար, եւ հանուն նրա, որ պահպանենք մեր Հայրենիքի յուրաքանչյուր թիզը, քանի որ մեր երկրները միշտ կրել են խաղաղության եւ սիրո դրոշը»,- ասել է նա։

Ավելի վաղ եպիսկոպոսը Կահիրեում սուրբծննդյան ուղերձի ժամանակ աղոթել էր Սիրիայում եւ ողջ աշխարհում խաղաղության համար՝ նշելով, որ «մենք խաղաղություն ենք ուզում ողջ աշխարհում, ոչ թե պատերազմ, մենք ուզում ենք կամուրջներ հաստատել աշխարհի բոլոր երկրների հետ եւ խաղաղ ապրել»։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0