Գլխավոր էջ | Սփյուռք | Ցավակցական

Ցավակցական

By
Ցավակցական

Մեծ վշտով տեղեկացանք, որ դեկտեմբերի 22-ի առավոտյան Լոնդոնում իր մահկանացուն կնքեց ռեժիսոր, թատերագետ, բանաստեղծ, թարգմանիչ, լեզվաբան, բազմագիտակ մարդ պրոֆեսոր Հովհաննես Փիլիկյանը:

Եվրոպայի Հայերի Համագումարը իր խոր ցավակգությունն է հայտնում նրա տիկնոջը, զավակներին, անմիջական հարազատներին եւ ընկերներին:

Հովհաննես Փիլիկյանը ծնվել է 1942 թ. Ապրիլի 15-ին Իրաքի Մոսուլ քաղաքում:

Նա ոչ միայն զբաղվել է գիտությամբ եւ արվեստով, այլ նաեւ ծավալել է ազգային հասարակական լայն գործունեություն՝ միջազգային շրջանակներում օտարներին ծանոթացնելով հայ մշակույթն ու հայկական քաղաքակրթությունը:

Հայկական Սովետական Հանրագիտարանում նրա մասին կարդում ենք.

«1963-ին ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանը, ապա հետեւել Մյունխենի համալսարանի, Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի դասընթացներին:

Եվրիպիդիսի «Էլեկտրա» (1971, Գրինվիչի թատրոն) եւ այլ բեմադրություններով ճանաչվել է որպես հունական դասական ողբերգության ինքնատիպ մեկնաբան: Բեմադրել է նաեւ Ռասինի «Ֆեդրա», Սոֆոկլեսի «Էդիպ արքա» (ՀԱՖՀ), Շեքսպիրի «Լիր արքա» (Իսլանդիա), Շիլլերի «Ավազակներ» (ՔՖՀ), Էսքիլեսի «Ագամենոն» եւ այլ (շուրջ 40) պիեսներ:

Փիլիկյանի ջանքերով Անգլիայում (1981), վենետիկում(1983) եւ ֆրանսիայում (1986) անց է կացվել հակական ֆիլմերի տասնօրյակ նպաստելով հայ կինոյի միջազգային ճանաչմանը»:

Հ. Փիլիկյանը Խորհրդային Հայաստանի մշակույթի նախարարության «Պետրոս Ադամյան» մրցանակի դափնեկիր է (1985):

Եվրոպայի Հայերի Համագումարը խոր վշտով է հայտնում նրա մահվան ցավալի լուրը, քանի, որ նա սերտ համագործակցում էր Եվրոպայի Հայերի Համագումարի հետ եւ նրա գիտական, հասարակական վերջին ուսումնասիրություններն ու գրությունները հրատարակված են համագումարի կայքէջում (www.aaeurop.com ).

2011-ին Եվրոպայի Հայերի Համագումարի հրատարակությամբ լույս ընծայվեց նրա «հայ» բառի ծագմանը եւ զարգացմանը նվիրված հայերեն-անգլերեն երկլեզու «ՀԱՅ»-ԵՐԸ, ԱՌԱՋԻՆ «ՄԱՐԴ»ԵՐԸ   ”A study of the origins of the HAI the First people”  գիրքը:

2012-ին Երեւանում Արծվի Բախչինյանի խմբագրությամբ հրատարակվեց Հ. Փիլիկյանի  ”THE SEA SCENE ON MY MOTHER’S DAY”   «ԾՈՎԱՆԿԱՐ ԻՄ ՄՕՐ ՕՐՈՒԱՅ ՄԱՍԻՆ» անգլերեն բնագիր պոեմը 19 լեզուների թարգմանությամբ:

Թող հանգչի խաղաղությամբ:

Եվրոպայի Հայերի Համագումար

Շվեդիա, 23 դեկտեմբերի 2018 թ

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0