Գլխավոր էջ | Սփյուռք | Փոքրիկ հայուհին հիացրել է ֆրանսիական «Ձայն» հեռուստաշոուի ժյուրիի անդամներին

Փոքրիկ հայուհին հիացրել է ֆրանսիական «Ձայն» հեռուստաշոուի ժյուրիի անդամներին

By
Փոքրիկ հայուհին հիացրել է ֆրանսիական «Ձայն» հեռուստաշոուի ժյուրիի անդամներին

Ֆրանսիայում տեղի է ունեցել մանկական «Ձայն» երաժշտական շոուի կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում հանդես է եկել նաև հայ մասնակից 12-ամյա Էրմոնիան: Գրում է Rusarminfo.ru-ն:

Էրմոնիայի կատարմամբ բրիտանացի երգչուհի Ադելի «All I Ask» երգը գնահատել են մրցույթի ժյուրիի անդամները: Փոքրիկ հայուհու կատարումից հետո ժյուրիի անդամները բուռն արտահայտել են իրենց տպավորություններն ու զգացմունքները: Իսկ երգչուհի Ամելի Բենտը, որի խմբում է հանդես գալիս Էրմոնիան, կատարումից հետո բեմ է բարձրացել` գովաբանելու երիտասարդ հայուհուն:

Էրմոնիան մրցույթի մյուս մասնակիցների հետ միասին եզրափակիչ փուլ է անցել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մրցույթի կույր լսումներից ժամանակ Էրմոնիայի ելույթից հետո ժյուրիի անդամներից մեկը` հայկական ծագումով ֆրանսիացի երգիչ Պատրիկ Ֆիորին հարցրել էր աղջկան, թե ինչպիսի ճաշատեսակներ է նա նախընտրում: Պարզելով, որ Էրմոնիան տոլմա, բաստուրմա և շուջուխ է սիրում, Ֆիորին հասկացել էր, որ իր առաջ հայուհի է կանգնած: Երաժիշտը ներողություն էր խնդրել Էրմոնիայից նրա ելույթի ընթացքում չշրջվելու համար և վերջինիս առաջարկել միասին կատարել «Դլե Յաման» հայկական ժողովրդական երգը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0