Գլխավոր էջ | Սփյուռք | Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում կքննարկվի Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթուղթ

Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում կքննարկվի Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթուղթ

By
Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում կքննարկվի Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթուղթ

Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում դեկտեմբերի 3-ին տեղի կունենա Ցեղասպանության կանխարգելման և դրա համար պատժի մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի 70-ամյակին նվիրված փաստաթղթի քննարկում, որում անդրադարձ կա նաև Հայոց ցեղասպանությանը այս մասի հայտնում է «Արմենպրես»-ը:

Փաստաթղթում նշվում է, կոնվենցիայի հեղինակ Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» եզրույթը ստեղծելիս ի նկատի է ունեցել հայերի ու հրեաների հետ տեղի ունեցած իրադարձությունները:

«Կարևոր է, որ քննարկումների ժամանակ Ներկայացուցիչների պալատը կճանաչի փաստը, որ այլևս բառախաղի ժամանակը չէ: Այս փաստաթուղթը հստակորեն շրջանառում է միտքն այն մասին, թե «ցեղասպանություն» եզրույթի ստեղծումը և հայերի հետ տեղի ունեցած անժխտելի կերպով փոխկապակցված են»,- նշել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի տնօրեն Հայկ Կայսերյանը:

Փաստաթուղթը պալատում ներկայացրել է օրենսդիր Թիմ Ուիլսոնը, ով ունի հայկական արմատներ: Այն կոչ է անում Ներկայացուցիչների պալատին ընդունել «կատարված ցեղասպանությունները ճանաչելու անհրաժեշտությունը ինչպես Ավստրալիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ հանուն հետագա ցեղասպանությունների կանխարգելման»:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0