Գլխավոր էջ | Սփյուռք | Ուրուգվայի Մալդոնադո քաղաքում «Հայաստանի Հանրապետության» հրապարակ է բացվել

Ուրուգվայի Մալդոնադո քաղաքում «Հայաստանի Հանրապետության» հրապարակ է բացվել

By
Ուրուգվայի Մալդոնադո քաղաքում «Հայաստանի Հանրապետության» հրապարակ է բացվել

Ուրուգվայի Պունտա դել Էստե նահանգի Մալդոնադո քաղաքում բացվել է Հայաստանի Հանրապետության հրապարակ, որտեղ տեղադրվել է Իջևանից քանդակագործ Գոռ Դավթյան հայ կնոջ կերպարով քանդակը:

Ինչպես հաղորդում է Prensa Armenia-ն, Հայաստանի հրապարակ բացելու ծրագիրը համատեղ իրականացրել են Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունը և Մալդոնադոյի քաղաքապետարանը: Հրապարակի բացմանը ներկա են եղել Ուրուգվայի զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեչիչյանը, Պունտա դել Էստեի նահանգապետ Անդրես Ջաֆիֆը, Մալդոնադոյի քաղաքապետ Անդրես Անտիա Բերհենսը, Ուրուգվայում Հայաստանի դեսպան Էսթեր Մկրտումյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը, Ուրուգվայի հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչներ:

«Հայ համայնքն առանձնանում է բազմաթիվ մարդկանցով ու թիմային աշխատանքով: Բազմաթիվ տարիներ մենք աշխատել ենք գեղեցիկ Պունտա դել Էստեում այս տեղի համար, որին, կարծում եմ, մենք արժանի ենք: Մեր համայնքը վայելում է բոլոր ուրուգվայցիների համակրանքը՝ որպես ուժեղ, աշխատասեր համայնք, որը պահպանում է իր ավանդույթները»,- նշել է Լիլիամ Քեչիչյանը:

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի միջոցառումների շրջանակներում: Միջոցառման ժամանակ Պունտա դել Էստեն և Իջևանը հռչակվել են քույր քաղաքներ:

«Հայաստանի և Ուրուգվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարիների ընթացքում երկու ժողովուրդների ավանդական համակրանքը վերածվել է բարեկամության և երկկողմ համագործակցության՝ հանուն ազգերի մեջ խաղաղության և ներդաշնակության»,- նշել է Ուրուգվայում Հայաստանի դեսպան Էսթեր Մկրտումյանը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Image gallery

Գնահատական

0