Գլխավոր էջ | Սփյուռք | «Անձամբ է տեսել՝ ինչպես են թուրքերը կոտորում իր ընտանիքին». Ցեղասպանությունը վերապրածի պատմությունն է հիշում թոռնուհին

«Անձամբ է տեսել՝ ինչպես են թուրքերը կոտորում իր ընտանիքին». Ցեղասպանությունը վերապրածի պատմությունն է հիշում թոռնուհին

By
«Անձամբ է տեսել՝ ինչպես են թուրքերը կոտորում իր ընտանիքին». Ցեղասպանությունը վերապրածի պատմությունն է հիշում թոռնուհին

Արգենտինայի Ռոսարիո քաղաքում ծնված եւ մեծացած, վավերագրական ֆիլմերի արտադրությամբ զբաղվող Դեմիրճյանների ընտանիքը Ցեղասպանությունից 102 տարի անց էլ չի մոռանում իր նախնիների պատմությունը եւ մի քանի տարի առաջ ֆիլմ է նկարահանել Եղեռնը վերապրած իրենց պապիկի՝ Կիրակոսի մասին:

«Կիրակոս. մի փրկված երեխայի պատմություն» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2012թ.-ին Հայաստանում եւ Արգենտինայում, ֆիլմի ավելի քան 1000 ցուցադրություններ են տեղի ունեցել, Արգենտինայում միայն այն դիտել են 5 հազար մարդ:

«Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործություն է, որը բաց վերք է առ այսօր: Մեր պապիկը՝ Կիրակոսը, ծնվել է 1908թ. սեպտեմբերի 27-ին Յոզգաթում: 1915թ. ապրիլի 24-ին պապիկս յոթ տարեկան էր… վերջին գիշերն էր, որ նա անցկացրեց ընտանիքի հետ: Իր պապիկի ծնկներին նստած՝ Կիրակոսը զգում էր՝ ինչպես է իր դեմքը թացանում, բայց զարմանում էր՝ ինչու… Տարիներ անց էր միայն հասկանալու, որ իր պապիկի արցունքներն են, որոնք իր վրա էին թափվում… այդ գիշեր նա ականատես եղավ, թե ինչպես են իր ընտանիքին թուրքերը կոտորում, սպանդից փրկվեցին միայն պապիկս, նրա երկու եղբայրներն ու մի քանի զարմիկ, որոնք կարողացան դիմել փախուստի»,- Ցեղասպանությունը վերապրած Կիրակոսի պատմությունն է հիշում թոռնուհին՝ Դելֆինա Դեմիրճյանը:

Անապատով մարդկանց քարավաններով տանելու միակ նպատակը հայերի մահն է եղել: Կիրակոսը մինչեւ կյանքի վերջ հիշել է այդ ամիսների տանջանքների մասին: Մի հիշողություն, սակայն, նրան այդպես էլ հանգիստ չի տվել. մի գիշեր թուրքերը տարել են իր փոքրիկ եղբորը…

«1927թ.-ին 2 մլն 100 հազար հայերից մնաց ընդամենը 77 հազար 435-ը: Հենց այդ տարի պապիկս գալիս է Արգենտինա՝ բերելով իր հիշողությունները եւ հետեւելով զարմիկներին, նորից վերածնվել այստեղ՝ երազելով մի օր վերադառնալ հայրենիք: Այստեղ պապիկս հանդիպել է տատիկիս՝ Ցեղասպանությունը վերապրած հայուհուն, ամուսնացել են, երեք երեխա ունեցել: Նրա 10 թոռներից 3-ը վերադարձանք Հայաստան… 100 տարի անց…»,- ընտանիքի պատմությունը շարունակում է Դելֆինան:

Դեմիրճյանները Ռոսարիոյում ապրող 50 հայ ընտանիքներից մեկն են, կապը Հայաստանի հետ չեն խզում: Դելֆինան քրոջ՝ Ֆլորենսիայի հետ աշխատում է Ռոսարիոյի ազգային համալսարանի հայագիտության ամբիոնում: Նոյեմբերի 6-ին հենց նրանց շնորհիվ Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը, Երեւանի պետական համալսարանն ու Ռոսարիոյի ազգային համալսարանը համաձայնագիր են կնքել, որով նախատեսվում է առաջիկայում Արգենտինայի անկյուն բացել Երեւանում: Սա հնարավորություն կտա նաեւ, որ Ռոսարիոյից ուսանողներ գան Հայաստան լեզուներ սովորելու, իսկ հայաստանցի դասախոսներն էլ կկարողանան Արգենտինայում վերապատրաստման մեկնել:

Աիդա Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0