Գլխավոր էջ | Սփյուռք | «Ամերիկայի սպիտակուցային արքան». ինչպես են Շաքարյանները միլիոններ վաստակել առողջ սնունդ վաճառելով

«Ամերիկայի սպիտակուցային արքան». ինչպես են Շաքարյանները միլիոններ վաստակել առողջ սնունդ վաճառելով

By
«Ամերիկայի սպիտակուցային արքան». ինչպես են Շաքարյանները միլիոններ վաստակել առողջ սնունդ վաճառելով

Ամերիկյան առողջ ֆիթնես սննդի վաճառքով զբաղվող GNCHoldings Inc. հսկայական ընկերության պատմություն սկսվել է կաթնամթերքի փոքր խանութից, որը 1920-ականներին Փիթսբուրգում (Փենսիլվանիա) հիմնել էին հայ ներգաղթյալներ Շաքարյանները:

Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն, ընտանիքի ավագ որդի Դավիթը, որը ծնվել է 1914-ին, վաղ տարիքից օգնել է ծնողներին և արդեն 1930-ականներին փոքր խանութը վերածել է առողջ սննդի և վիտամինների խանութների ցանցի:

1941-ին Փիթսբուրգում Շաքարյանների ընտանիքին պատկանող 5 խանութ էր գործում, որտեղ կարելի էր սպիտակուցներով հարուստ սնունդ և վիտամիններ ձեռք բերել:

Խանութների ցանցն ընդլայնվել է 1960-ական թվականներին, երբ Ամերիկայում տարածվեց այսպես կոչված՝ «առողջ սննդի մոլուցքը»: Հենց այդ տարիներին ամերիկահայ գործարարը վաստակել է իր բազմամիլիոնանոց կարողությունը:

1970-ականներին Forbes հանդեսը Շաքարյանի կարողությունը գնահատել է 530 մլն դոլար, իսկ New York Times-ը վերջինիս անվանել է «Ամերիկայի սպիտակուցային արքա»:

Ներկա պահին GNC Holdings Inc. ընկերությունը շարունակում է զբաղվել սպիտակուցային սնունդի վաճառքով և արդեն 6000 խանութ ունի ԱՄՆ-ում և աշխարհի 49 երկրում:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0