Գլխավոր էջ | Սփյուռք | Ակիմ Թամիրով. Հոլիվուդը նվաճած հայազգի դերասանը, ով դարձել է «Ոսկե գլոբուսի» առաջին դափնեկիրը

Ակիմ Թամիրով. Հոլիվուդը նվաճած հայազգի դերասանը, ով դարձել է «Ոսկե գլոբուսի» առաջին դափնեկիրը

By
Ակիմ Թամիրով. Հոլիվուդը նվաճած հայազգի դերասանը, ով դարձել է «Ոսկե գլոբուսի» առաջին դափնեկիրը

ԱՄՆ-ում Ակիմ Թամիրովին անվանում էին առաջին հայ դերասանը Ռուսաստանից, որին հաջողվել է կարճ ժամանակահատվածում գրավել Հոլիվուդը և հավերժացնել իր անունը հոլիվուդյան կինոաշխարհում:

Ինչպես ներկայացնում է Rusarminfo-ն, հոլիվուդյան կինոյի աստղ Ակիմ Թամիրովը ծնվել է 1899-ին Թիֆլիսում բնակվող հայկական ընտանիքում: 19 տարեկանում ապագա դերասանը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ նախ սովորել է գեղարվեստա-թատերական դպրոցում, ապա մասնակցել նկարահանումների:

1923-ին Թամիրովը թատերական խմբակի կազմում մեկնում է ԱՄՆ հյուրախաղերի, որտեղից այլևս չի վերադառնում:

Առաջին տարիներն անցել են աշխատանքի որոնումներով. հայ դերասանն ստիպված է եղել որոշ ժամանակով թողնել իր ստեղծագործական կարիերան և ապրուստ վաստակել տաքսի վարելով:

1930-ականներին Թամիրովին ժպտում է հաջողությունը, և նրան փոքր դեր են առաջարկում «Կրիստինա թագուհին» ֆիլմում:

Նրա դերասանական տաղանդն աննկատ չի մնում, և մեկ տարում նա հաջողացնում է նկարահանվել 13 ֆիլմում:

Ֆիլմերում նա հիմնականում արտասահմանցիների կերպարներ էր կերտում: Տարբեր տարիներին նկարահանման հրապարակում նրա գործընկերներն են եղել Մառլեն Դիտրիխը, Գրետա Գարբոն, Ջինա Լոլոբրիջիտան:

1943-ին Ակիմ Թամիրովն ստացել է «Ոսկե գլոբուս» ամերիկյան կինոմրցանակը «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:

Թամիրովը 1969-ին կերտել է Սանչո Պանսայի դերը Օրսոն Ուելսի «Դոն Կիխոտ» անավարտ ֆիլմում:

Նա նկարահանվել է ավելի քան 140 ֆիլմում և ստեղծագորական կարիերայով զբաղվել մինչև մահը: Ակիմ Թամիրովը մահացել է 1972-ին:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0