Գլխավոր էջ | Սփյուռք | Դեսպան Չարչողլյանի կողմից ՌԱԿ-ին ուղղված նո՞ր մարտահրավեր

Դեսպան Չարչողլյանի կողմից ՌԱԿ-ին ուղղված նո՞ր մարտահրավեր

By
Դեսպան Չարչողլյանի կողմից ՌԱԿ-ին ուղղված նո՞ր մարտահրավեր

«ԵՍ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ՌԱԿ ԵՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ»

Դեսպան Չարչողլյանի կողմից ՌԱԿ-ին ուղղված նո՞ր մարտահրավեր

Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչողլյանի Ռամկավար Ազատական Կուսակցության (ՌԱԿ) հասցեին ուղղված քայերը, ըստ էության դադարելու միտում չունեն։

Օրերս, ՌԱԿ կուսակցության 96-ամյակին նվիրված միջոցառման նկատմամբ Չարչօղլյանի պահվածքը խիստ քննադատող ՌԱԿ Մամլո Դիվանի հայտարարությանը հաջորդեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության (ՍԴՀԿ) հրապարակումը, որում այդ ավանդական կուսակցությունը ևս դժգոհանք էր հայտնում ՍԴՀԿ-ի պատվիրակության նկատմամբ դեսպանի անքաղաքավար վերաբերմունքի մասին։

Իսկ այժմ՝ Ֆադեյ Չարչողլյանի մոտ կանգնած անձիք հունահայ համայնքում հրապարակավ հավաստիացնում են, որ գալիք օրերին Հունաստանում, ստեղծվելու է դեսպանին հավատարիմ մի նոր ՌԱԿ, որի ներկայացուցիչներին ինքը պաշտոնապես ընդունելու է՝ որպես Ռամկավար կուսակցության ներկայացուցիչներ։

Եթե վերոնշյալ տեղեկությունները հրապարակավ հաստատվեն, ապա լուրջ հարցականներ են առաջանալու։ Որ՝ արդյո՞ք վերջին ավելի քան մեկ ամսվա ընթացքում Ռամկավար Ազատական Կուսակցության դեմ Չարչողլյանի իրերահաջորդ քայլերը անձնական նախաձեռնությունների արդյունք էին, թե՞ պաշտոնական Երևանի թելադրանք, և անկախ այս հարցի դրական կամ բացասական պատասխանից, արդյո՞ք Հունաստանի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Նեո-Դեմոկրատիա» կուսակցության կարկառուն դեմքի, Աթենքի նախկին քաղաքապետի (2003–2006թթ), նախկին արտգործնախարարի (2006–2009թթ), կուսակցության ներկայի նախագահի քրոջ՝ Դորա Բակոյաննիսի հասցեին աղմկահարույց վերագրումներն ու ՌԱԿ-ին նրա դեմ դրդելը, ընդամենը, մեկ միջոց էր ամբողջական ծրագրից, որը միտում էր ՌԱԿ-ին վարկաբեկել և ապա ենթահող ստեղծել նույն այդ ծրագիրը ավարտին հասցնելու։

Եվ ամենակարևորը, որ նման քայլերը, ո՞րքանով են օժանդակում Հայաստան- Սփյուռք հարաբերություններին և հայտարարված «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» հասկացողությանը, եթե, իհարկե, կա այդպիսի միտում:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0