Գլխավոր էջ | Սփյուռք | Ֆրանսիայում հայկական սփյուռքի հիմնական ուժը թուրքերի թույլ լինելն է. Թուրքամետ պատմաբան

Ֆրանսիայում հայկական սփյուռքի հիմնական ուժը թուրքերի թույլ լինելն է. Թուրքամետ պատմաբան

By
Ֆրանսիայում հայկական սփյուռքի հիմնական ուժը թուրքերի թույլ լինելն է. Թուրքամետ պատմաբան

Ֆրանսիացի պատմաբան Մաքսիմ Գաուինը, որը հայտնի է թուրքական կազմակերպությունների հետ աշխատանքով և պրոթուրքական դիրքորոշումներով, հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին: Խոսել է ֆրանսիական դատարանի վճռի մասին, որով արդարացվել է Nouvelles d’Arménie-ի գլխավոր խմբագիր Արա Թորանյանը:

 

«Ֆրանսիայում հայկական սփյուռքի հիմնական ուժը թուրքական համայքնի թույլ լինելն է»,- ասել է Հայոց ցեղասպանությունը հերքող ֆրանսիացի պատմաբանը` մեկնաբանելով դատարանի վճիռը:

Ադրբեջանցի լրագրողը հարցրել է, թե արդյոք նա սպառնալիքներ է ստացել հայ համայնքից: Պատմաբանը բացասական պատասխան է տվել` նշելով, որ միայն հարձակումներ են եղել ֆանատիկներից, որոնք Ֆրանսիայում քիչ չեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիական դատարանն արդարացրել է հայ խմբագրին` նրա գործողություններում հանցակազմ չտեսնելով: Դատավճռի հրապարակումից հետո Արա Թորանյանը հայտարարել է, որ դա հաղթանակ էր հայերի Ցեղասպանությունը հերքողների դեմ:

Նրա դեմ Գաուինը դատական հայց էր ներկայացրել 2017-ի հոկտեմբերին՝ զրպարտության և լրատվամիջոցներում հրապարակային վիրավորանքի հոդվածով: Պահանջում էր նյութական փոխհատուցում: Որպես մեղադրանք ապացուցող փաստեր ներկայացրել էր Nouvelles d’Arménie-ի 2013-ի և 2014-ի նյութերը, որոնցում ինքը համեմատվում է Հոլոքոսթը հերքող հայտնի Ռոբերտ Ֆորիսսոնի հետ:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0