Գլխավոր էջ | Սփյուռք | Նոր Զելանդիայի հայկական դպրոցը կվերաբացվի

Նոր Զելանդիայի հայկական դպրոցը կվերաբացվի

By
Նոր Զելանդիայի հայկական դպրոցը կվերաբացվի

Նոր Զելանդիայում ներկայում ապրում է մոտ 200 հայ: Նրանք հիմնականում Իրաքից են, Իրանից, Լիբանանից, մասամբ, Հայաստանից: Տեղի հայերը հիմնականում բնակվում են Օքլենդ և Վելլինգտոն քաղաքներում: 1996 թ.-ից գործում է Նոր Զելանդիայի հայկական միությունը, որի նպատակն է հայապահպանությունը և մանուկների հայեցի դաստիարակությունը։ Հայկական միության ղեկավար Նուբար Յաղուբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հայապահպանությանն ուղղված աշխատանքներում ջանք չեն խնայում:

«Այստեղ հայ համայնքը փոքրաթիվ է ու ցրված: 1996թ. գործում էր հայկական դպրոց, սակայն այն փակվեց՝ նոր աշակերտներ չունենալու պատճառով: Հայոց լեզվի պահպանության հարցը լուրջ խնդիր է: Կան խառն ամուսնություններ: Այժմ համայնքի ջանքերով նախատեսում ենք մոտ ապագայում Օքլենդում վերաբացել հայկական կիրակնօրյա դպրոցը»,-ասաց Նուբար Յաղուբյանը: Նրա խոսքով, փորձում են կապ պահպանել Հայաստանի հետ կրթական գործընթացները կազմակերպելու համար: Առցանց կազմակերպվում է ուսուցիչների վերապատրաստման դասընթաց: Դպրոցը բացելուց հետո դասընթացները նաև առցանց են լինելու, որ Նոր Զելանդիայի այլ քաղաքների հայերը նույնպես միանան: Համացանցով կմիանան նաև մասնագետներ Հայաստանից:

Տարածքային առումով Հայաստանից հեռու, բայց հոգով մոտ հայ համայնքը տեղում պարտաճանաչ նշում է Հայաստանի հետ կապված տոները, անդրադառնում հիշարժան օրերին: Ամեն տարի կազմակերպվում են միջոցառումներ նվիրված՝ ՀՀ անկախությանը, Բանակի հիմնադրման օրվան և այլն: Հիշատակի միջոցառումներ են անցկացվում Հայոց ցեղասպանության տարելիցի օրը:

Համայնքը թեպետ փոքրաթիվ է, սակայն հայերն ակտիվ ներգրավվածություն ունեն տարբեր ոլորտներում: Տեղի հայերը առաջատար բժիշկներ են, մանկավարժներ, բանկային և ՏՏ ոլորտի մասնագետներ:

Հայապահպանությանը զուգահեռ փոքրաթիվ հայ համայնքը տարբեր միջոցառումներով փորձում է տեղի բնակիչների շրջանում ավելի ճանաչելի դարձնել Հայաստանը:

«Համայնքի փոքրաթիվ լինելու պատճառով քչերը գիտեն Հայաստանի մասին: Մեր կողմից կազմակերպվող միջոցառումներին փորձում ենք հնարավորինս շատ տեղաբնակների հրավիրել: Ունենք ֆեյսբուքյան էջ, որտեղ տեղադրում ենք միջոցառումների ցանկը, ինչպես նաև տարբեր տեղեկություններ Հայաստանի մասին»,-ասաց նա:

Հատուկ ուշադրություն է դարձվում հայկական խոհանոցի համն ու հոտը տարածելու գործընթացին: Բավական հաճախ տեղի հայ կանայք պարտաստում և վաճառում են հայկական ուտեստներ՝ դրանով փորձելով ճանաչելի դարձնել հայկական խոհանոցը: Նուբար Յաղուբյանը նկատեց, որ հայկական ճաշատեսակները մեկ անգամ համտեսած նորզելանդացիներն անտարբեր չեն մնում: Նրանք սկսել են բարձր գնահատել հայկական ուտեստները:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0