Գլխավոր էջ | Սփյուռք | «Լոխումի համը ԱՄՆ բերած հայ գաղթականները». թուրքական կայքն անդրադարձել է ԱՄն-ում լոխումի առաջին գործարանը բացած հայ գաղթականների պատմությանը

«Լոխումի համը ԱՄՆ բերած հայ գաղթականները». թուրքական կայքն անդրադարձել է ԱՄն-ում լոխումի առաջին գործարանը բացած հայ գաղթականների պատմությանը

By
«Լոխումի համը ԱՄՆ բերած հայ գաղթականները». թուրքական կայքն անդրադարձել է ԱՄն-ում լոխումի առաջին գործարանը բացած հայ գաղթականների պատմությանը

Աշխարհում ամենահայտնի արևելյան քաղցրավենիքներից մեկը՝ լոխումը Ամերիկա մայրցամաք է հասել 20-րդ դարի սկզբին և, ինչպես պարզվում է, մեծ ճանաչում է գտել երկու հայ գաղթականների շնորհիվ, այս մասին է գրում թուրքալեզու kronos.news կայքը:

Արմեն Դերձակյանի ու Մարկ Բալաբանի հիմնած փոքրիկ ընկերությունը ժամանակի հետ մեծ հաջողություն է ունենում Վաշինգտոնում, ինչից հետո խոշոր պատվերներ է սկսում գրանցել ամբողջ երկրից:

ԱՄՆ-ի տարածքում լոխումի առաջին գործարանը հիմնած հայազգի գործարարների թոռներն այսօր պատմում են, որ պապիկների նպատակն էր գաղթական երեխաների մանկության համը վերակենդանացնել այստեղ՝ նոր մայրցամաքում, թեկուզ և ոչ մայրենի հողի բարիքներից պատրաստված բաղադրիչներով:

Լոխումի յուրահատուկ համի գաղտնիքը լավ իմացող հայ գաղթականները, սակայն, այն ոչ պակաս համեղ պատրաստելու ձևը գտել էին նաև ԱՄՆ-ում՝ լոխումի պատրաստման մեջ շեշտը դնելով վարդի օշարակի վրա, որն էլ դարձավ դրա հաջողության գաղտնիքը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Image gallery

Գնահատական

0