Գլխավոր էջ | Սփյուռք | Օդեսայում հայ գինեգործ Վասիլի Թաիրովին նվիրված հուշակոթող է բացվել

Օդեսայում հայ գինեգործ Վասիլի Թաիրովին նվիրված հուշակոթող է բացվել

By
Օդեսայում հայ գինեգործ Վասիլի Թաիրովին նվիրված հուշակոթող է բացվել

Օդեսայի Ակադեմիկոս Կորոլյովի և Ակադեմիկոս Վիլյամսի փողոցների խաչմերուկում` Թաիրովի հրապարակում բացել են հայտնի գիտնական Վասիլի Թաիրովի հուշակոթողը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով UA-Report.info-ն, բացման արարողությունը տեղի է ունեցել գործչի 158-ամյակի առթիվ: Հուշակոթողը օրհնվել է հայ հոգևորականների կողմից:

Միջոցառումը անցկացվել է Օդեսայի մարզային խորհրդի ղեկավար Անատոլի Ուրբանսկու, տարածքային և մունիցիպալ դեպուտատների, Թաիրովի անվան խաղողի մշակման և գինեգործության ինստիտուտի տնօրեն Վյաչեսլավ Վլասովի, նաև հայ համայնքի ներկայացուցիչների, Օդեսայի հայկական համայնքի նախագահ Սամվել Տիգրանյանի մասնակցությամբ:

Հայր Աբգար Գլչյանը հայտնել է, որ «հուշակոթողի հեղինակն է Աշոտ Մանուկյանը, իսկ քանդակագործը` Հովնան Մանուկյանը: Հուշակոթողը, որի տեղադրումը կազմակերպել է Թաիրովի անվան Խաղողի մշակման և գինեգործության ինստիտուտը, տեղադրվել է Օդեսայի հայկական համայնքի հաշվին: Հուշակոթողի քարը բերվել է Հայաստանից՝ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի բարեգործությամբ»:

Վասիլի Թաիրովը (Վասիլ Թաիրյան) գինեգործության ուսումնասիրություններով զբաղվող առաջին գիտական հաստատության հիմնադիրն է: Հաստատությունը իր գործունեությունը սկսել է 1914 թվականին: Այսօր այն «Օդեսայի Վ.Ե.Թաիրովի անվան խաղողագործության եւ գինեգործության ինստիտուտ» ազգային գիտական կենտրոնն է:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0