Գլխավոր էջ | Սփյուռք | Լաս Վեգասում հրաձգության հետևանքով տուժածների մեջ հայեր կան

Լաս Վեգասում հրաձգության հետևանքով տուժածների մեջ հայեր կան

By
Լաս Վեգասում հրաձգության հետևանքով տուժածների մեջ հայեր կան

Լաս Վեգասի Mandalay Bay Casino խաղատան մոտ հրաձգության հետևանքով առնվազն 59 մարդ է զոհվել, ավելի քան 515 հոգի վիրավորվել է: Միջոցառմանը ներկա են եղել հայազգի եղբայրներ Արմենակ և Մուշեղ Մուրադյանները Բերբանք քաղաքից: Արմենակը վիրավորում է ստացել ոտքի հատվածում, նրան արդեն դուրս են գրել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է Armenia.IM-ը:

Կասկածյալը սկսել է կրակել ամերիկացի հայտնի քանթրի երաժիշտ Ջեյսոն Օլդինի ելույթի ժամանակ, որն ընթացել է բաց երկնքի տակ: Նախնական տեղեկություններով՝ կրակը բացվել է ավտոմատ զենքից հյուրանոցի պատշգամբից:

Ներկայումս որոնվում է երկու ավտոմեքենա, որոնք, հնարավոր է, կապված են կասկածյալի հետ՝ Hyundai Tucson և Chrysler Pacifica, երկուսն էլ Նևադա նահանգի համարանիշերով, հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0