Գլխավոր էջ | Սփյուռք | Քուրդիստանում հայերի անվտանգության հետ կապված ոչ մի խնդիր չունենք. Արթուն քահանա Խալաթյան

Քուրդիստանում հայերի անվտանգության հետ կապված ոչ մի խնդիր չունենք. Արթուն քահանա Խալաթյան

By
Քուրդիստանում հայերի անվտանգության հետ կապված ոչ մի խնդիր չունենք. Արթուն քահանա Խալաթյան

Իրաքի Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեից հետո իրավիճակը հանգիստ է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էրբիլի հոգեւոր հովիվ տեր Արթուն քահանա Խալաթյանը:

«Իրավիճակն հանդարտ է, քաղաքի մեջ ոչ մի արտառոց բան չկա: Մինչեւ այսօր ոչ մի արտառոց բան չի եղել, այդ առումով էլ հայերի անվտանգության հետ կապված ոչ մի խնդիր չունենք»,-ասաց նա:

Արթուն քահանա Խալաթյանի խոսքով, Քուրդիստանի տարածքում ապրող քվեարկելու իրավունք ունեցող 600-ից ավելի հայերի  մեծ մասը «այո» է քվեարկել հանրաքվեին. «Հայերը հիմնականում չեզոք դիրք ունեն այս հարցում, բայց հայերը եւս մասնակցել են հանրաքվեին եւ կողմ են քվեարկել»:

Հիշեցնենք, որ Իրաքի Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե է անցկացվել, որի արդյունքում քվեարկության մասնակիցների 93 տոկոսը կողմ է քվերակել անկախացմանը: Պաշտոնական Բաղդադը չի ընդունում հանրաքվեի արդյունքները եւ արդեն հայտարարել է Էրբիլի հետ օդային հաղորդակցությունը դադարեցնելու մասին:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0