Գլխավոր էջ | Սփյուռք | Armenian Power-ն ու «պոպոկի» մաֆիան

Armenian Power-ն ու «պոպոկի» մաֆիան

By
Armenian Power-ն ու «պոպոկի» մաֆիան

Միլիոն դոլար գողանալու համար պարտադիր չէ բանկեր թալանել կամ թանկարժեք քարեր գողանալ։ Կան հազվագյուտ հանցավոր մասնագիտությունները, որոնց գոյության մասին շատերը նույնիսկ չեն կասկածում։

Բեռնատարը, որը մոտեցել էր Կալիֆորնիայում Horizon ընկերության ձեռնարկությանը, կասկած չի առաջացրել անվտանգության աշխատակիցների մոտ։ Փաստաթղթերը եղել են կարգին, ստուգման ժամանակ անվտանգության աշխատակիցները ոչ մի անսովոր բան չեն նկատել։ Շուտով մեքենան լքել է ֆաբրիկան 18 տոննա գետնանուշով՝ ընկերության գլխավոր արտադրանքով։ Թե ուր են այն տարել, Horizon-ում մինչ օրս չգիտեն։ 500 հազար դոլար արժողությամբ բեռն անհետ կորել է։ Առևանգողները հիանալի նախապատրաստվել էին գործողությանը։ Նրանք կոտրել էին  ԱՄՆ Տրանսպորտի նախարարության տվյալները և պարզել ամենը, ինչ անհրաժեշտ էր ապագա զոհերին խաբելու համար։

ԱՄՆ-ում ամեն տարի տեղի են ունենում մի քանի տասնյակ նման հանցագործություններ։ Ընկույզների գողությունը բազմամիլիոնանոց վնասներ է հասցնում, սակայն խաբված ընկերություններն ու փոխադրողները չեն սիրում այդ մասին խոսել։ «Միայն պատկերացրեք, դուք ինքներդ եք ինչ-որ մեկին տալիս կես մլն դոլար»,-ասվում է Horizon-ի մենեջեր Քըրք Սկվայրը։

Հանցավոր աշխարհը հետաքրքրվել էր այդ բիզնեսով 2008 թվականին։ Ֆինանսական ճգնաժամի պատճառով այլ ապրանքների գներն ընկել էր, ընկույզինը՝ հակառակը, բարձրացել։ Բացի այդ, ինչպես պարզվել է, դրանք ունեն այլ առավելություններ։ «Ընկույզները չունեն սերիական համարներ, դրանք չեն պահանջում առցանց ակտիվացում։ Նման ապրանքը հեշտ է փոխադրել, իսկ բոլոր ապացույցները շուտով կուտեն»,-պարզաբանել է Travelers Insurance ապահովագրական ընկերության փորձագետ Սկոտ Քորնելը։

Անհաջողության դեպքում ճաղերի հետևում են հայտնվում միայն փոքր ձկները, իսկ կազմակերպիչները մնում են ազատության մեջ։ Outside պարբերականի լրագրողը, ով հետաքննել է ընկույզների գողությունը, կարողացել է գտնել վարորդին, ով բռնվել է այդ հանցագործության վրա։ 53-ամյա հայազգի Անդրեյը ծնվել է Խորհրդային միությունում, ծառայել Աֆղանստանում, իսկ 1995 թվականին տեղափոխվել ԱՄՆ։ Նա պատմել է, որ իրեն հանձնարարել էին բեռը տեղափոխել Լոս Անջելեսի պահեստ, այնտեղ նրան սպասել են երկու անհայտ անձիք, ովքեր իրեն աշխատանքի համար 600 դոլար կանխիկ գումար են վճարել։ Նրանցից մեկը խոսել է իսրայելական առոգանությամբ, դա այն ամենն է, ինչ հիշել է վարորդը։ Անդրեյը բանտում անցկացրել է մեկ ամսից քիչ։

 

Ոստիկանությունում և Հետաքննությունների դաշնային բյուրոյում կասկածում են, որ ընկույզների գողության հետևում կանգնած է Armenian Power հանցավոր խմբավորումը, որը գործում է Լոս Անջելեսում։ Ընկույզներից բացի, խմբավորումը զբաղվում է թմրանյութերի տեղափոխմամբ, անձնական տվյալների գողությամբ, շորթմամբ, թալանով։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0