Գլխավոր էջ | Սփյուռք | «Շողեր» երգչախումբը մասնակցել է Մյունխենի մշակութային երեկոյին

«Շողեր» երգչախումբը մասնակցել է Մյունխենի մշակութային երեկոյին

By
«Շողեր» երգչախումբը մասնակցել է Մյունխենի մշակութային երեկոյին

Գերմանիայի Մյունխեն քաղաքում արդեն  տասնմեկ տարի  քաղաքապետարանը կազմակերպում է մշակութային երեկո՝ «Գիշերային երազներ» խորագրի ներքո: Քաղաքի մի շարք  կենտրոնական փողոցներում կառուցվում են բեմեր, որտեղ հնչում է բազմաժանր երաժշտություն, տեղի են ունենում շոու-ներկայացումներ և ելույթ են ունենում պարային խմբեր:

orer.eu-ի հաղորդմամբ, այս տարի հերթական  «Գիշերային երազներին» երգչախմբային արվեստը մյունխենցիներին ներկայացրել է հայկական «Շողեր» երգչախմբը: Մյունխենի Ռիխարդ Շտրաուսի անունը կրող շատրվանի մոտ կառուցված բեմը մի քանի ժամով էր  տրամադրվել «Շողեր»-ին: Բոլոր կատարումները  գերմաներենով ներկայացրել և մեկնաբանել է խմբի ղեկավար Արմինե Բաբայանը:

Մակար Եկմալյանի և Կոմիտաս Վարդապետի մշակումներից բացի գերմանական բեմից հնչել են նաև երևանյան քաղաքային ֆոլկլորը  ներկայացնող երգեր:

orer.eu-ի հետ զրույցում երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Արմինե Բաբայանը նշել է, որ նման մեծ միջոցառման մի մասնիկ լինելն ու քաղաքի կենտրոնական բեմում երգելը  մեծ պատիվ է և պատասխանատվություն:

«Մենք ուրախ ենք, որ երգչախմբի հինգ տարվա գործունեությունը այսպիսի արդյունքներ է տալիս, և մեր ջանքերը իզուր չեն անցնում: «Շողերը» շարունակելու է իր առաքելությունը  և հայկական երգը շարունակելու է հնչել միջազգային բեմերից»,- ասել է նա:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0