Գլխավոր էջ | Սփյուռք | Հովնանյան եղբայրներ. հայեր, ովքեր ԱՄՆ-ում մի քանի հարյուր հազար տուն են կառուցել

Հովնանյան եղբայրներ. հայեր, ովքեր ԱՄՆ-ում մի քանի հարյուր հազար տուն են կառուցել

By
Հովնանյան եղբայրներ. հայեր, ովքեր ԱՄՆ-ում մի քանի հարյուր հազար տուն են կառուցել

Հովնանյան եղբայրները ծնվել են իրաքյան Քիրկուկ քաղաքում՝ հայերի ընտանիքում, ովքեր հրաշքով էին փրկվել Հայոց ցեղասպանությունից։ Ապրելով Իրաքում ավելի քան 30 տարի՝ 1950-ականների վերջիներին ընտանիքը տեղափոխվել է Նյու Ջերսի քաղաք։

 

1959 թվականին 4 եղբայրները՝ Գևորգը, Հրայրը, Ժիրայրն ու Վահագնը, ներդրել են պարտքով վերցված 20 հազար դոլարը և հիմնադրել Hovnanian Enterprises շինարարական ընկերությունը։ 2 տարում ընկերությունը ձեռք է բերել հաճախորդների վստահությունը և 1961 թվականին ստացել մրցանակ որպես Նյու Ջերսի նահանգի լավագույն շինարարական ընկերություն։

Առաջին 10 տարում ընկերությունը կառուցել է ավելի քան 6000 տուն Բեռլինգթոնում, Կամդենում և Գլոչեսթերում։ 1936 թվականին Գևորգը մնացել է ընկերության միակ սեփականատերը, քանի որ եղբայրները լքել էին կորպորացիան և սեփական բիզնես հիմնել։

1989-2009թթ Գևորգ Հովնանյանի ընկերությունը կառուցել և ԱՄՆ-ում իրացրել է ավելի քան 230 հազար տուն ու բնակարան։

Հովնանյանները եղել են Նյու Ջերսիի հայկական սփյուռքի ամենաակտիվ ներկայացուցիչներից մեկը։

1959 թվականին Գևորգ Հովնանյանը ֆինանսավորել է Նյու Ջերսիում ամենամեծ հայկական եկեղեցու շինարարությունը, 1986-ին՝ Լոնգ Բրանչ քաղաքի եկեղեցու։ 1988 թվականին Սպիտակում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո եղբայրները սկսել են օգնել իրենց պատմական հայրենիքին։ Գևորգը հիմնադրել էր տուժածների օգնության հիմնադրամ և մարդասիրական մեծ բեռ ուղարկել Հայաստան։ Երեք տարի անց նա Հայաստանին է նվիրել Նյու Յորքում շենք, որտեղ մինչ օրս տեղակայված է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։

2006 թվականին Հովնանյանը Հայաստանին և Արցախին օգնելու համար պարգևատրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Մեսրոպ Մաշտոցի մեդալներով։

2006 թվականին 4 շինարար եղբայրերից մեկի աշխատանքը բարձր է գնահատվել ԱՄՆ կառավարության կողմից։ ԱՄՆ-ի առջև ունեցած ծառայության ու նվաճումների համար Ժիրայր Հովնանյանն արժանացել է Ellis Island մեդալին։

 

Գևորգ Հովնանյանը մահացել է Նյու Յորքում, 2009 թվականին, դրանից 2 տարի շուտ վախճանվել էր Ժիրայրը։ Հրայր և Վահագն Հովնանյանները բնակվում են ԱՄՆ-ում՝ շարունակելով ակտիվ գործունեությունը։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0