Գլխավոր էջ | Սփյուռք | Հայ ազգի Գևորգ Կեպենեկյանն ընտրվել է Լիոնի քաղաքապետ

Հայ ազգի Գևորգ Կեպենեկյանն ընտրվել է Լիոնի քաղաքապետ

By
Հայ ազգի Գևորգ Կեպենեկյանն ընտրվել է Լիոնի քաղաքապետ

Լիոնի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը հայազգի 67-ամյա Գևորգ (Ժորժ) Կեպենեկյանին հուլիսի 17-ի նիստում ընտրել է Լիոնի 35-րդ քաղաքապետ: Կեպենեկյանի թեկնածությունն առաջադրել էր նախկին քաղաքապետ Ժերար Կոլոմը: Ինչպես հաղորդում է Le Figaro-ն, նորընտիր քաղաքապետի օգտին քվեարկել է խորհրդի 70 անդամներից 49-ը:

«Ուժեղ զգացմունքներով եմ այս տեղը թողնում Ձեզ»,- դիմելով Կեպենեկյանին՝ նշել է Լիոնի արդեն նախկին քաղաքապետ Կոլոմը, ով շարունակում է մնալ քաղաքային խորհրդի անդամ: Կեպենեկյանը մինչ այս զբաղեցնում էր Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը՝ մշակույթի և մշակութային մեծ ձեռնարկների հարցերով:

Կեպենեկյանն օգոստոսի 8-ին կդառնա 68 տարեկան: Նա հայ գաղթականների զավակ է, մասնագիտությամբ՝ վիրաբույժ-ուրոլոգ: Նա կպաշտոնավարի մինչև 2020 թվականը:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0