Գլխավոր էջ | Սփյուռք | Ժորժ Կեպենիկյանը Լիոնի քաղաքապետ է ընտրվել

Ժորժ Կեպենիկյանը Լիոնի քաղաքապետ է ընտրվել

By
Ժորժ Կեպենիկյանը Լիոնի քաղաքապետ է ընտրվել

Լիոնի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը հուլիսի 17-ի նիստի ժամանակ քաղաքապետ է ընտրել հայազգի 68-ամյա Ժորժ Կեպենիկյանին։

Նախկին քաղաքապետ Ժերար Կոլոմն անձամբ էր առաջադրել Կեպենիկյանի թեկնածությունը։

Կեպենիկյանի մասին հայտնի է, որ նա մասնագիտությամվ վիրաբույժ ուրոլոգ է, հայ գաղթականների որդի։ Կեպենիկյանը սկզբում հաջողության է հասել մասնագիտական գործունեության մեջ, իսկ հետո սկսել է ակտիվ քարոզել Լիոնի հիվանդանոցներում մշակույթ ներդնելու գաղափարը։ Իր գաղափարները նա իրականացրել է Centre Hospitalier Saint-Joseph Saint-Luc հիվանդանոցում, որտեղ 2005-ից սկսած զբաղեցնում է ռազմավարական զարգացման հարցերով տնօրենի պաշտոնը։

Բացի դրանից Կեպենիկյանը ակտիվ մասնակցում էր Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված արշավին ու զբաղեցնում ադմինստրատորի պաշտոն Բուլուկյան հիմնադրամում։

Կեպենիկյանը միացել է Ժերար Կոլոմի թիմին 2008-ին, քաղաքապետի ընտրությունների ժամանակ։ Կալոմի ընտրվելուց հետո նա դարձել է մշակութային հարցերով առաջին օգնականը։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0