Գլխավոր էջ | Սփյուռք | Սինգապուրում 182 տարի գործող ամենահին քրիստոնեական եկեղեցին հայկական է

Սինգապուրում 182 տարի գործող ամենահին քրիստոնեական եկեղեցին հայկական է

By
Սինգապուրում 182 տարի գործող ամենահին քրիստոնեական եկեղեցին հայկական է

Սինգապուրում արդեն 182 տարի գործող հայկական եկեղեցու մասին հոդված է հրապարակել mothership.sg կայքը, նշելով, որ այն պետք է լինի Սինգապուր այցելող զբոսաշրջիկների պարտադիր ուղղություններից մեկը.

«1835-ին կառուցված հայկական եկեղեցին Սինգապուրում ամենահին քրիստոնեական եկեղեցին է: 1819-ից երբ Սինգապուրը  վերածվեց առևտրային ակտիվ նավահանգստի, հայերն ամենաառաջին առևտրականներից էին, որ հասան այնտեղ: Թեև թվով քիչ էին, սակայն 1820-ականներից սկսած կրոնական արարողություններ էին անցկացնում:

Հայերն ի սկզբանե այդ արարողություններն անցկացնում էին Առևտրականների հրապարակի հայտնի մատուռում, սակայն հետո դիմել են բրիտանական իշխանություններին, հող ստացել Canning Hill-ում և կառուցել իրենց եկեղեցին:

Եկեղեցին հայկական ճարտարապետության ավանդական դետալներով է և ավելին՝ վերևից նայելիս այն խաչի տեսք ունի:

Այն նաև այնպես է նախագծված, որ համապատասխանի Սինգապուրի տրոպիկական կլիմային: Բոլոր կողմերում դռներ և պատուհաններ ունի:

 

Եկեղեցու բակում նաև հիշատակի այգի կա, որտեղ ամփոփված են Սինգապուրում իրենց գործունեությամբ հայտնի հայերը»:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Image gallery

Գնահատական

0