Գլխավոր էջ | Սփյուռք | Ադրբեջանի բուլղարական թղթապանակը. Ձախողվել են Բուլղարիայում օրինական գործող ՀԲԸՄ միջոցառումը խոչընդոտելու դեսպանի քայլերը

Ադրբեջանի բուլղարական թղթապանակը. Ձախողվել են Բուլղարիայում օրինական գործող ՀԲԸՄ միջոցառումը խոչընդոտելու դեսպանի քայլերը

By
Ադրբեջանի բուլղարական թղթապանակը. Ձախողվել են Բուլղարիայում օրինական գործող ՀԲԸՄ միջոցառումը խոչընդոտելու դեսպանի քայլերը

Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան միջամտում է Բուլղարիայի ներքին գործերին՝ փորձելով խոչընդոտել այդ երկրում օրինական գործունեություն ծավալող կազմակերպությունների ծրագրերը:

Դեսպանը դիմել է Բուլղարիայի Էկոնոմիկայի նախարարին, որպեսզի խոչընդոտվի Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) Բուլղարիայի մասնաճյուղի կողմից միջոցառման կազմակերպումը, որը առաջացրել է բուլղարացի պաշտոնյաների տարակուսանքն ու զարմանքը, քանի որ այդ կերպ դեսպանը փորձ է արել խառնվել այդ երկրի ներքին գործերին, չէ որ AGBU-ն ծավալում է օրինական գործունեություն և նրա անդամները Բուլղարիայի քաղաքացիներ են:

Համացանցում բաց հասանելիություն ստացած Anonymous Bulgaria խմբի կողմից տեղադրված փաստաթղթերի սեփական հետաքննության համաձայն 2017թ. մայիսին տեղի ունեցած նամակագրությունը հետաքրքիր մանրամասներ է բացահայտում:

Ադրբեջանի ԱԳՆ ուղարկված հերթական զեկուցագրերից մեկում Գուրբանովան տեղեկացնում է, որ Բուլղարիայի Էկոնոմիկայի նախարար Էմիլ Կարանիկոլովի հետ 2017-ի մայիսի 17-ին տեղի ունեցած հանդիպմանը նշել է, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Բուլղարիայի մասնաճյուղը 2017թ. հունիսի 20-ին ժամը 17:30-ին ՍոՖիայի Հայկական հանրային տանը կազմակերպում է «Հայացք Ղարաբաղին- պատմություն և լուսանկարներ» միջոցառումը: Նա դժգոհել է այն փաստից, որ միջոցառմանը մասնակցելու է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության Պլովդիվի երիտասարդական կազմակերպության նախագահ, Պլովդիվում բնակվող և Արցախ այցելած Բուլղարիայի քաղաքացի Հայկ Կարապետյանը:

«Միջոցառման ժամանակ Հայկ Կարապետյանը կիսվելու է Ղարաբաղ կատարած այցից ունեցած տպավորություններով: Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ Կարապետյանը հանդիսանում է Պլովդիվի մարզպետարանին կից ազգային և ինտեգրման հարցերով զբաղվող խորհրդի անդամ»,- նշել է Գուրբանովան բուլղարացի նախարարի հետ հանդիպմանը:

Գուրբանովան դիմել է Բուլղարիայի Էկոնոմիկայի նախարարին` միջնորդելու, որպեսզի բուլղարական կառավարությունը չեղարկի միջոցառումը:

Բուլղարիայի Էկոնոմիկայի նախարարը լսել է Ադրբեջանի դեսպանին և կոնկրետ դիրքորոշում չհայտնելով` խոստացել է ուսումնասիրել իրավիճակը և անհրաժեշտ քայլեր իրականացնել (Գուրբանովայի՝ մարդու իրավունքներին հակասող արարքների միջոցով Բուլղարիայի հայերի գործողությունները սահմանափակելու ձգտումը, ինչպես շատ դեպքերում, այս անգամ ևս մնացել է անարդյունք):

Այսպիսով, Գուրբանովան այնքան է կտրվում իրականությունից, որ համարձակվում է դիմել Բուլղարիայի կառավարությանը սեփական քաղաքացու՝ օրենքին համապատասխան գործողությունները սահմանափակելու խնդրանքով: Միթե Գուրբանովան, հանդիսանալով դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար, մոռացել է մի կարևոր հանգամանք. դիվանագիտական ներկայացուցչությունը իրավունք չունի միջամտելու նստավայր երկրի ներքին գործերին, մասնավորապես նստավայր երկրի կառավարության և սեփական քաղաքացու փոխհարաբերություններին:

Բուլղարիայի Հայ համայնքն ունի բազմամյա պատմություն, այն կազմված է ինչպես ավանդական հայկական սփյուռքի ներկայացուցիչներից (Ցեղասպանությունից առաջ և դրա հետևանքով Բուլղարիայում հաստատված հայեր), այնպես էլ` Հայաստանի Հանրապետությունից Բուլղարիա տեղափոխված հայերից:

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0