Գլխավոր էջ | Սփյուռք | Ռ. Դիշդիշյանը խնդրել է Ուկրաինային չխանգարել ֆիլմի նկարահանումներին

Ռ. Դիշդիշյանը խնդրել է Ուկրաինային չխանգարել ֆիլմի նկարահանումներին

By
Ռ. Դիշդիշյանը խնդրել է Ուկրաինային չխանգարել ֆիլմի նկարահանումներին

«Լիկվիդացիա» ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին ապահովել նկարահանող խմբի անվտանգությունը և անարգելք մուտքը երկիր ֆիլմի նկարահանումները շարունակելու համար, հակառակ դեպքում խոստացել է նկարահանել ֆիլմը Ռուսաստանում: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով պրոդյուսեր և ռեժիսոր Սերգեյ Չլիյանցի էջին, գրել էին, որ դերասան Վլադիմիր Մեշկովին արգելել են մուտք գործել Ուկրաինա, երբ նա պատրաստվել է մասնակվել ֆիլմի նկարահանումներին: Միաժամանակ «Մարս մեդիա» կինոընկերության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ֆիլմի շարունակության նկարահանումները դեռ չեն սկսվել, գտնվում է սցենարի մշակման փուլում:   Իր հերթին Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունը հերքել էր տեղեկատվությունը, որ արգելվել է Մեշկովի մուտքը Ուկրաինա, միաժամանակ նրա անունն  ընդգրկված է ուկրաինական հայտնի «Միրոտվորեց» կայքում:

«Քանի որ մենք լսել ենք ինչ-որ «սև ցուցակի» մասին, մենք որոշեցինք ուսումնասիրել այդ տեղեկատվությունը: Մենք զարմացանք, որ Մեշկովի մուտքն արգելված է: Տեղեկատվությունը պաշտոնական չէ, և մենք, իհարկե, մանրակրկիտ կստուգենք»,- գրել է Դիշդիշյանը:

Ռ. Դիշդիշյանը նաև հայտնել է, որ ընկերությունն արդեն երեք տարի աշխատում է «Լիկվիդացիա» ֆիլմի շարունակության վրա: Ֆիլմում գործողությունները տեղի են ունենում Օդեսայում առաջին «Լիկվիդացիա»-ից տաս տարի անց: նշանակում է տեմպերի արագացում:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0