Գլխավոր էջ | Սփյուռք | Ամերիկահայերը նոր ֆիլմ են նկարահանում Արցախի մասին

Ամերիկահայերը նոր ֆիլմ են նկարահանում Արցախի մասին

By
Ամերիկահայերը նոր ֆիլմ են նկարահանում Արցախի մասին

Ամերիկահայ լրագրող Թալին Բաբայանը և կինոռեժիսոր Ստեփան Հավատյանն Արցախ են այցելել՝ ֆիլմ նկարահանելու նպատակով:

«Ցանկանում ենք Արցախի մասին այնպիսի ֆիլմ նկարահանել, որ սփյուռքահայերն և օտարները տեսնեն ու հասկանան, որ Արցախը լոկ հակամարտության գոտի չէ, այլ երկիր, ուր մարդիկ ապրում են, զարգանում. ստեղծագործում, արարում: Արցախն օր օրի ավելի է գեղեցկանում, կառուցվել են նոր շինություններ, սրճարաններ, հանգստի վայրեր: Ստեփանն ու ես քայլել ենք Ստեփանակերտի, Մարտակերտի փողոցներով, շփվել մարդկանց հետ, եղել զինվորների մոտ: Մենք հիացած ենք. ինչքան ազնիվ, բարի ու խաղաղ մարդիկ են արցախցիները: Սա մի երկիր է, որտեղ մարդ կարող է լիարժեք ազատ ապրել և արտահայտվել, զբաղվել իր առօրյայով, արարել ու երազել: Կարծում եմ՝ մեր ֆիլմը, երբ ցուցադրվի, այն մեծ ազդեցություն է ունենալու Արցախի ճանաչման գործում. ավելանալու է Արցախով հետաքրքրվողների քանակը, շատանալու է նաև զբոսաշրջիկների թիվը: Համոզված ենք, որ ֆիլմը լայն տարածում ու ճանաչում է գտնելու, և մենք էլ դրանով մեր փոքրիկ ներդրումն ենք բերելու այդ գործին»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թալին Բաբայանը և նշել, որ իրենք եղել են նաև Շուշիում, Գանձասարում և Արցախի այլ պատմամշակութային վայրերում:

Ստեփան Հավատյանը նշել է, որ բառեր չի գտնում իր զգացմունքներն ու տպավորություններն արտահայտելու համար:

«Այնքան բան կա նկարելու, ասելու, որ անհնար է դրանք պարզապես զետեղել մի ֆիլմում: Երբ հանդիպել ու խոսել ենք զինվորների հետ, զգացել ենք, թե նրանք ինչքան սեր, հավատ ու հպարտություն են տածում իրենց հայրենիքի հանդեպ»,- ասել է Ստեփան Հավատյանը:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0