Գլխավոր էջ | Սփյուռք | San Francisco Chronicle-ը հոդված է հրապարակել հայ կոշկակարի մասին

San Francisco Chronicle-ը հոդված է հրապարակել հայ կոշկակարի մասին

By
San Francisco Chronicle-ը հոդված է հրապարակել հայ կոշկակարի մասին

San Francisco Chronicle թերթը հրապարակել է հոդված հայ կոշկակարի մասին, որը ԱՄՆ-ում է աշխատում 1976-ից։

Կոշիկի լայն ընտրանիով շրջապատված՝ 62-ամյա ամերիկահայ Ջորջ Շիրիկյանն արագ ու մանրակրկիտ աշխատում է ։ Նրա խոսքով երջանկության համար մարդուն միայն լավ անկողին ու մի զույգ լավ կոշիկ է պետք, քանի որ դրանց հետ «կյանքը շատ ավելի հեշտ է»։

Շիրիկյանը ավարտել է դպրոցը 14 տարեկանում ու որոշել է կոշկակարություն սովորել իր հորեղբոր ղեկավարությամբ, որը Երեւանում կոշիկի արտադրամաս ուներ։ ԱՄն արտագաղթելուց հետո Շիրիկյանը բացել է իր առաջին արտադրամասը Օքլանդում 1976-ին։ Ջորջը հիշում է, թե ինչպես էր իր առաջին հաճախորդը խնդրել ամրացնել կրունկը, բայց իր վատ անգլերենի պատճառով կոշկակարը սխալ էր հասկացել խնդրանքը ու ամբողջ ներբանն էր վերանորոգել։ Հաճախորդը չէր կարողանում հասկանալ, թե ինչու են ավելի շատ բան վերանորոգել, քան ինքն էր խնդրել, ու Ջորջը նրանից միայն կրունկի վճարն էր վերցրել։ «Նա գոհ մնաց, ես նույնպես։ Բայց ես արագ սովորեցի»,- պատմում է նա։

Շիրիկյանը երեք երեխա ունի, բայց նրանցից ոչ մեկը չի ցանկացել շարունակել նրա գործը։ Սակայն, դա նրան շատ չի մտահոգում։ «Ես հպատանում եմ իմ երեխաներով»,- ամփոփում է նա։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0