Գլխավոր էջ | Սփյուռք | Աշխարհի ամենահարուստ հայուհին կզարդարի Forbes-ի շապիկը

Աշխարհի ամենահարուստ հայուհին կզարդարի Forbes-ի շապիկը

By
Աշխարհի ամենահարուստ հայուհին կզարդարի Forbes-ի շապիկը

«Ani&Alex» ոսկերչական բրենդի ստեղծող Կարոլին Ռաֆայելյանը տարեկան վաստակում է 10 միլիոն դոլար,ապարանջաններ վաճառելով 33 դոլարով, գրում է Forbes պարբերականի ամերիկյան տարբերակը` հայտարարելով հունիսյան համարը, շապիկին Կարոլին Ռաֆայելյանի նկարով:

«Ani&Alex» բրենդի եկամտի 80%-ը կազմում են բացառիկ ապարանջանները, որոնց դիզայնը մշակել է Ռաֆայելյանը: 50-ամյա հայուհուն է պատկանում ոսկերչական բրենդի բաժնետոմսերի 80%-ը, որը գնահատվում է նվազագույնը 1.2 միլիարդ դոլար»,- ասված է հոդվածում:

Forbes-ի կանխատեսմամբ` մինչև 2020 թվականը Ռաֆայելյանի բրենդը կարող է ընդգրկել ոսկերչական աքսեսուարների և ապրանքների ողջ համաշխարհային շուկան, լուրջ մրցակցություն ստեղծելով «Pandora» հայտնի բրենդին:

Ռաֆայելյանի կարողությունը գնահատվում է 700 միլիոն դոլար և նա աշխարհի ամենահարուստ հայուհին է:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0