Գլխավոր էջ | Սփյուռք | Գիտնական Ներսես Կրիկորյանը ԱՄՆ միջուկային ծրագրի մշակողներից մեկն է

Գիտնական Ներսես Կրիկորյանը ԱՄՆ միջուկային ծրագրի մշակողներից մեկն է

By
Գիտնական Ներսես Կրիկորյանը ԱՄՆ միջուկային ծրագրի մշակողներից մեկն է

96-ամյա Ներսես Կրիկորյանը ապրում է Լոս Ալամոսում՝ բնակավայր, որը չունի քաղաքի կամ ավանի կարգավիճակ։ Հենց այստեղ՝ 1943-ին հիմնվել է Լոս Ալամոսյան ազգային լաբորատորիան՝ Մանհեթենյան նախագծի աշխատանքների համար։Մանհեթենյան նախագիծը միջուկային զենքի մշակման ԱՄՆ ծրագրի կոդային անվանումն է։

Կրիկորյանը ծնվել է Թուրքիայից փախուստի ճանապարհին 1921-ին։ Նրա ծնողները փրկվել են Հայոց ցեղասպանությունից ու սկսել թափառել երկրից երկիր՝ չունենալով ոչ ունեցվածք, ոչ գոյատեւման միջոց։ Վերջապես ընտանիքը հանգրվանել է Կանադայում, հետո տեղափոխվել ԱՄՆ, երբ Ներսեսը ընդամենը չորս տարեկան էր։ Նրանք բնակություն են հաստատել Նիագարա- Ֆոլս քաղաքում, որտեղ նրա հայրը գործարանում բանվոր է ընդունվել, ասվում է տեղական Los Alamos Monitor թերթում հրապարակված հոդվածում։

Կրիկորյանը ստացել է քիմիայի ոլորտում բակալավրի աստիճան ու սկսել աշխատել հարստացված ուրանի ստեղծման լաբորատորիայում։ 1943-ին, ինքն էլ այդ մասին չիմանալով, նա ներառվել է Մանհեթենյան նախագծի աշխատանքներում։

Երբ ԱՄՆ-ն ատոմային ռումբ է նետել Հիրոսիմայի վրա, Կրիկորյանը գիտեր, որ դա հենց այն է, ինչի վրա ինքն աշխատում էր։ «Ես այն ժամանակ մտածեցի՝ պատերազմը կավարտվի, ու ես հույս ունեմ, որ մենք այլեւս երբեք ստիպված չենք լինի այն օգտագործել»,- ասում է գիտնականը։

Հենց Լաս Ալամոսում է նա հանդիպել իր ապագա կնոջը՝ Քեթրին Փաթերսոնին, որը նույնպես եկել էր աշխատելու Մանհեթենյան նախագծի վրա։ Կրիկորյանի կարիերան առավել քան հաջող է դասավորվել։ Նա վեց պատենտների, վերլուծությունների հրապարակումների ու տեխնիկական գնահատականների հեղինակ է ՝ իզոտոպերի լազերային տրոհումից ու գերջերմաստիճանային ռեակտորի նյութերից սկսած մինչեւ միջուկային զենքի փորձարկումների թեմաներով։

70-ականներին Կրիկորյանը սկսել է աշխատել ԱՄՆ հետախուզության համար։ Քիմիկոսի խոսքով դա ասես ճակատագրի հեգնանք լիներ՝ նա ԱՄՆ էր ժամանել մի փաստաթղթով, որի վրա գրված էր «առանց քաղաքացիության», իսկ հետո սկսել է աշխատել հետախուզության համար, պատասխանատու դառնալով անվտանգության հարցերի համար։

Նրա խոսքով, մանկության տարիներին ծնողները իրեն ստիպել են սովորել հայոց լեզուն, հասկանալ հայրենիքի մշակույթն ու գրականությունը։ Հետագայում, զբաղվելով գիտությամբ, նա սկսել է ուսումնասիրել նաեւ ռուսաց լեզուն, քանի որ քիմիայի որոշ մասնագիտական գրքեր ռուսերեն էին։ 1991-ին Կրիկորյանը թոշակի է անցել՝ արդեն ունենալով Լոս Ալամոսի մեդալ ու գիտությունների պատվավոր դոկտորի երկու աստիճան։ «Ամեն ինչ շատ ավելի հեռուն հասավ, քան ես էի պատկերացնում։ Ես մտածում եմ իմ ծնողների մասին ու զարմանում՝ «Ինչպես են նրանք դա արել»։ Ծնվել Թուրքիայում, ճանապարհների վրա ու հասնել այս ամենին։ Իմ ծնողները ինձ սովորեցրել են ամենակարեւորը՝ ճիշտ արարքներ կատարել ու սրտացավ լինել։ Հույս ունեմ, որ ես արել եմ դա»,- ասում է Ներսես Կրիկորյանը։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0