Գլխավոր էջ | Սփյուռք | «Խոստումը» ֆիլմից ստացված հասույթը կհատկացվի Ցեղասպանության դեմ համաշխարհային պայքարին

«Խոստումը» ֆիլմից ստացված հասույթը կհատկացվի Ցեղասպանության դեմ համաշխարհային պայքարին

By
«Խոստումը» ֆիլմից ստացված հասույթը կհատկացվի Ցեղասպանության դեմ համաշխարհային պայքարին

Երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված «Խոստումը» ֆիլմից ստացված հասույթը կհատկացվի ցեղասպանության դեմ համաշխարհային պայքարին: Այս մասին ասվում է ֆիլմի պաշտոնական թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը, ով «Խոստումը» ֆիլմի համանուն երգի հեղինակն է, ավելի վաղ հայտնել էր, որ երգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Փրկության միջազգային կոմիտեին, որն զբաղվում է հումանիտար ճգնաժամերում հայտնված մարդկանց օգնությամբ:

Ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան ֆիլմում գլխավոր դերակատարմամբ հանդես են եկել ամերիկացի Օսկար Այզեքը, բրիտանացի Քրիստիան Բեյլը և կանադուհի Շառլոտ Լը Բոնը:  Ժամավենում նկարահանվել են նաև Անժելա Սարաֆյանը, Շորե Աղդաշլուն, Ջեյմս Կրոմվելը, Ժան Ռենոն և ուրիշներ:

Նկարահանումներն անցկացվել են Մալթայում, Իսպանիայում և Պորտուգալիայում: Հայոց ցեղասպանության իրադարձությունների ֆոնին ձևավորված սիրային եռանկյունին ներկայացնող ժապավենի ռեժիսորն ու սցենարիստն է օսկարակիր Թերի Ջորջը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0