Գլխավոր էջ | Սփյուռք | 91-ամյա դաշնակահարուհի Մարիա Ղամբարյանը համերգ է տալու պետերբուրգյան Կապելա համերգասրահում

91-ամյա դաշնակահարուհի Մարիա Ղամբարյանը համերգ է տալու պետերբուրգյան Կապելա համերգասրահում

By
91-ամյա դաշնակահարուհի Մարիա Ղամբարյանը համերգ է տալու պետերբուրգյան Կապելա համերգասրահում

Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելայում մայիսի 17-ին կկայանա Հայաստանի ու Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի, աշխարհահռչակ դաշնակահարուհի Մարիա Ղամբարյանի համերգը։

«Փայլուն ու վիրտուոզային, քնարական ու զգայական, բուռն ու հուզիչ երաժշտություն է տիրելու Սանկտ Պետերբուրգի Պետական ակադեմիական կապելայի բեմին»,- ասվում է պետերբուրգյան Կապելայի հաղորդագրության մեջ։ Մարիա Ղամբարյանը կատարելու է Շոպենի ստեղծագործությունները։

Դաշնակահարուհին 91 տարեկան է։ Նա ծնվել է Երեւանում 1925-ին։

Սովորել է Մոսկվայի կոնսերվատորիային կից Կենտրոնական մանկական երաժշտական դպրոցում ու Մոսկովյան կոնսերվատորիայում։ Հայ դաշնակահարուհին բազմաթիվ փառահեղ համերգային շրջագայություններ է ունեցել թե ԽՍՀՄ-ում, թե արտեկրներում։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0