Գլխավոր էջ | Սփյուռք | Արգենտինական ֆուտբոլային հանդիպման ժամանակ ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Արգենտինական ֆուտբոլային հանդիպման ժամանակ ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

By
Արգենտինական ֆուտբոլային հանդիպման ժամանակ ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Արգենտինայի առաջնության շրջանակներում «Բոկա Խունիորս» և «Արսենալ դե Սարանդի» ֆուտբոլային թիմերի հանդիպման ժամանակ, որը կայացել է ապրիլի 30-ին, ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ինչպես հաղորդում է Prensa Armenia գործակալությունը, Ցեղասպանության 102-րդ տարելիցը հիշատակվել է «1915-ապրիլի 24-2017, 102-րդ տարելից. բոլորս հիշում ենք Հայոց ցեղասպանությունը» գրությամբ մեծ պաստառով:

Արգենտինական առաջատար «Բոկա Խունիորս» ակումբի «Լա Բոմբոներա» մարզադաշտում Հարավային Ամերիկայի Հայ երիտասարդական միության ջանքերով տարիներ շարունակ ոգեկոչվում է Ցեղասպանության տարելիցը:

Անցյալ տարի նմանօրինակ պաստառ է ցուցադրվել «Բոկա Խունիորս» և «Ռիվեր Փլեյտ» թիմերի միջև կայացած «Սուպերկլասիկոյի» ժամանակ:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0