Գլխավոր էջ | Սփյուռք | Կարևոր խնդիրների մի մասը կլուծվի. Անթիլիասում սիրիահայ համայնքը վերականգնելուն ուղղված համագումար է կայացել

Կարևոր խնդիրների մի մասը կլուծվի. Անթիլիասում սիրիահայ համայնքը վերականգնելուն ուղղված համագումար է կայացել

By
Կարևոր խնդիրների մի մասը կլուծվի. Անթիլիասում սիրիահայ համայնքը վերականգնելուն ուղղված համագումար է կայացել

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը  Tert.am-ի հետ զրույցում խոսելով  Անթիլիասում  Սիրիահայությանը օժանդակություն ցուցաբերելու թեմայով կազմակերպված համագումարի ժամանակ որոշվածի՝ սիրիահայ համայնքի վերականգման աշխատանքները շարունակելու մասին, նշեց, որ դա Սիրիայի հայ համայնքը վերականգնելուն ուղղված առաջին քայլերից է։

«Դեռևս շատ բան չենք կարող ասել, համագումարը օրեր առաջ է եղել:  Բայց սիրիահայերին օգնելու ուղղությամբ արվող առաջին քայլերն ենք մշակել»,- ասաց նա՝ նշելով, որ ինքն էլ անձամբ ներգրավված է  Սիրիայի հայության վերականգնման հանձնաժողովի մեջ:

Նշենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքում ապրիլի 29-ին տեղի է ունեցել Սիրիայի հայության վերականգնման համագումարը։ Նախ` ներկայացվել է այդ ուղղությամբ վերջին 4 ամսում կատարված աշխատանքը, ապա ելույթ է ունեցել Արամ Ա կաթողիկոսը, տեղի է ունեցել քննարկում։

Համագումարը որոշել է այն 4 ոլորտները, որոնք առաջնահերթ են սիրիահայության վերականգման համար։ Դրանք են՝ միջին բիզնեսի օժանդակությունը, վարկավորման ծրագրի մշակումը և անմիջական գործարկումը, ազգային կառույցների վերակազմակերպման և վերաաշխուժացման աջակցությունը վնասված շինությունների վերանորոգումը, կարիքավոր ընտանիքների օժանդակությունը: Համագումարը որոշել է նաև այս բոլոր աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով Հալեպում հատուկ գրասենյակ հիմնել։

Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ այդ չորս ուղղությունները, որոնց մասին քննարկվել է Անթիլիասում Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ, խնդիրների մի  կարևոր մասը կլուծեն: «Մեր կարողության սահմաններում փորձում ենք լուծել խնդիրները: Մեր  ձեռքի տակ եղած միջոցներով փորձելու ենք գործնական քայլերով լուծել բոլոր առաջնային խնդիրները, առաջ գնալ: Շատ խնդիրներ կան, կարողություններ շատ չունենք, բայց ընթացքում ավելանում են, դրանցով էլ փորձելու ենք համայնքի բոլոր խնդիրները լուծել»,- ասաց նա:

Հալեպի հայկական «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ չորսը ուղղությունները զարգացնելը  դեռ սկիզբն է սիրիահայ համայնքի վերակագմանն ուղղությամբ: «Պետք  է փոխհատուցեն բիզնես ունեցողներին, որպեսզի մարդիկ վերականգնեն իրենց աշխատանքը: Եթե աշխատանք չունենան, մարդիկ չեն կարողանա գոյատևել»,- ասաց նա՝ նշելով, որ համագումարին քննարկվել և ընտրվել են ճանապարհներ, որոնք կլուծեն հենց մարդկանց առաջնահերթ համարվող  աշխատանքի խնդիրը:

Եղած խնդիրները լուծելու համար, ըստ Զարմիկ Պողիկյանի, համայնքը պետք է, նախ և առաջ ապավինի իր սեփական ուժերին: «Հետո պետք է հույսը կապի համահայկական հանգանակությունների հետ: Առաջիկա օրերին հանգանակություն է կազմակերպվելու՝ սիրահայության համայնքի վերականգմանն ուղղված»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0