Գլխավոր էջ | Սփյուռք | Ալֆորվիլլում հարձակվել են հայ ավետարանական եկեղեցու վրա

Ալֆորվիլլում հարձակվել են հայ ավետարանական եկեղեցու վրա

By
Ալֆորվիլլում հարձակվել են հայ ավետարանական եկեղեցու վրա

Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայկական ավետարանական եկեղեցու վրա` փորձելով հրկիզել այն: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Asbarez-ը:

Ապրիլի 2-ին իրականացված հարձակումը երրորդ միջադեպն է վերջին 12 ամսվա ընթացքում:

Կրակն արթնացրել է Հայր Ժիլբերտ Լեոնյանին և նրա կնոջը, ովքեր բնակվում են շենքի առաջին հարկում: Թեպետ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, սակայն Լեոնյանը, ով եկեղեցու քահանա է դարձել 18 ամիս առաջ և առաջնորդում է շուրջ 30 հավատացյալից բաղկացած միաբանությունը, պատմել է, թե ինչպես են սարսափահար եղել կրակը տեսնելով: Մեծ վնաս է կրել եկեղեցու մուտքի հատվածը:

Այս միջադեպից ութ օր առաջ անհայտ անձինք քարեր էին նետել եկեղեցու ճակատային հատվածի ուղղությամբ:

Ալֆորվիլլի քաղաքապետը դատապարտել էր կատարվածը` համերաշխություն հայտնելով եկեղեցու միաբանության հետ:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0