Գլխավոր էջ | Սփյուռք | Լիբանանահայ նախարարը պատասխանել է համացանցի օգտատերերի քննադատությանը

Լիբանանահայ նախարարը պատասխանել է համացանցի օգտատերերի քննադատությանը

By
Լիբանանահայ նախարարը պատասխանել է համացանցի օգտատերերի քննադատությանը

Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Գիդանյանը պատասխանել է իր հասցեին համացանցում տարածված քննադատությանը սկանդալային հեռուստաշոուից հետո, որի ընթացքում նա նշել է, որ եթե ընտրություն կատարեր Լիբանանի ու Հայաստանի միջեւ՝ Հայաստանը կընտրեր։

Չնայած հեռուստաշոուի ժամանակ դահլիճում ներկաները այդ պատասխանից հետո սկսել էին ծափահարել, բայց նախարարը հայտնվել էր քննադատությունների թիրախում, հայտնում է  the961.com կայքը։ Որոշ լիբանանցիներ նույնիսկ նրա հրաժարականն են պահանջել։

«Եկեք պարզաբանենք ՝ ես լիբանանցի եմ հայկական արմատներով։ Լիբանանն իմ հայրենիքն է»,- ասել է նախարարը։

Նախարարին նաեւ քննադատել են թուրքերի հասցեին նրա ասածների համար։ «Ես երբեք առաջ չեմ մղի որեւէ բան, որը Թուրքիային է վերաբերում, լինի դա ապրանք, թե հարաբերություններ։ Ես չեմ կարող թուրքերին արգելել Լիբանան գալ, սակայն չեմ ուզում նրանց ողջունել օդանավակայանում»,- հայտնել է նա։

Հիշեցնենք, որ լիբանանյան հեռուստաշոուներից մեկի ժամանակ Գիդանյանին առաջարկել են ընտրություն կատարել Հայաստանի ու Լիբանանի միջեւ։ Լիբանանահայը առանց երկմտելու պատասխանել է․ «Հայաստանը»։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0