Գլխավոր էջ | Սփյուռք | Գլենդելի քաղաքապետական խորհրդի երեք թափուր տեղերը կզբաղեցնեն հայերը

Գլենդելի քաղաքապետական խորհրդի երեք թափուր տեղերը կզբաղեցնեն հայերը

By
Գլենդելի քաղաքապետական խորհրդի երեք թափուր տեղերը կզբաղեցնեն հայերը

Ապրիլի 4-ին Գլենդելում կայացած ավագանու ընտրություններում հաղթանակ են տարել հայազգի Վրեժ Աղաջանյանը, Արա Ջեյմս Նաջարյանը, Զարեհ Սինանյանը որոնք համապատասխանաբար ստացել են 6545, 6463, 6278 ձայն:

Նշենք, որ 10 թեկնածուներ պայքարում էին Գլենդելի քաղաքային խորհրդի 3 թափուր աթոռների համար, որոնցից չորսը հայ թեկնածուներ էին՝ Արա Ջեյմս Նաջարյանը, Վրեժ Աղաջանյանը, Օնիկ Մեհրաբյանն ու Զարեհ Սինանյանը: Վերջինս քաղաքապետական խորհրդի գործող անդամ էր:

Վրեժ Աղաջանյանը 34 տարի Գլենդելի բնակիչ է և քաղաքական հարցեր է քննարկում տեղական թոք շոուում շուրջ երկու տասնամյակ։ Մասնագիտությամբ ինժեներ Աղաջանյանն իր թեկնածությունն է առաջադրել մի քանի պատճառներով, որոնց թվում է կառավարության աշխատանքի թափանցիկության և փոքր բիզնեսի համար աջակցության հասնելը։

Նաջարյանը, ով երեք անգամ զբաղեցրել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնը և ներկայում հանդիսանում է Metro Transportation Authority կորպորացիայի խորհրդի անդամ, ասել է, որ ցանկանում է երկարացնել խորհրդում իր 12 տարվա ներկայությունը որպես գերզարգացման հակառակորդ՝ միևնույն ժամանակ ցանկանալով բարելավել տրանսպորտի ու բիզնեսի ոլորտը։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0