Գլխավոր էջ | Սփյուռք | «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» արտահայտության համար Նիդերլանդներում Իլհամ Աշկինը դատապարտվեց

«Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» արտահայտության համար Նիդերլանդներում Իլհամ Աշկինը դատապարտվեց

By
«Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» արտահայտության համար Նիդերլանդներում Իլհամ Աշկինը դատապարտվեց

Նիդերլանդների դատարանը մեղավոր ճանաչեց հայերի նկատմամբ զանգվածային բռնության կոչով հանդես եկած Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինին: Նա թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել էր «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը:

«Մեր ներկայացուցիչը դատարանում է: Քիչ առաջ մեզ տեղեկություն հաղորդեց այն մասին, որ դատարանը բավարարել է մեղադրող կողմի պահանջը: Ավելին` դատարանը որոշել է հարկադիր աշխատանքային 120 ժամ նախապես ներկայացված 80 ժամի փոխարեն: Պայմանական բանտարկությունը նույնպես ավելի է վճռվել։ Երկուսի փոխարեն չորս շաբաթ` երկու տարի պայմանական ժամկետով։ Դատական վճռի մանրամասները կներկայացնենք ավելի ուշ: Այս պահին կարող ենք ասել, որ սա կարևոր որոշում է: Դատապարտումը նշանակում է, որ հայերի նկատմամբ զանգվածային բռնությունների կոչ անող ինչ-որ մեկն անպատիժ չի մնա»,-ասաց Մասիս Աբրահամյանը:

Ալմելո քաղաքում մարտի 3-ին տեղի է ունեցել Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավարությունը։ Աշկինը մեղադրվում էր հայերի դեմ բռնություն և ատելություն սերմանելու մեջ, քանի որ նա Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։ 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելոյում տեղի է ունեցել հանրահավաք, որին հիմնականում մասնակցում էին թուրքեր և որն ուղղված էր Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դեմ։ Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0