Գլխավոր էջ | Սփյուռք | ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում պաստառներ են տեղադրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում պաստառներ են տեղադրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)

By
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում պաստառներ են տեղադրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)

Peace of Art, Inc կազմակերպությունը Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում սկսել է ամենամյա արշավ, որն ուղղված է Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Ցեղասպանության զոհերի հիշատակին պաստառներ են հայտնվելու Մասաչուսեթս նահանգում՝ 2017-ի մարտի 10-ից ապրիլի 30 ժամանակահատվածում՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ։

Peace of Art, Inc-ը պաստառների օգնությամբ ուղերձ է հղելու միջազգային համայնքին՝ խնդրելով ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։

Peace of Art, Inc-ի ղեկավար Վարուժան Խեջինյանը պարզաբանել է « 2017-ի ապրիլը Հոլոքոսթի ու աշխարհի բոլոր ցեղասպանությունների մասին հիշատակի ամիս է ու այդ կապակցությամբ մենք Թուրքիային կոչ ենք անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հարգել բոլոր ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակը։ Պաստառների վրա պատկերված է այն պատմական պահը, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ ամբողջ աշխարհի հայկական ու կաթոլիկ համայնքների անունից աղավնի են բաց թողել Արարատ լեռան ուղղությամբ, դրանով իսկ ուղարկելով խաղաղության ուղերձ Թուրքիային, որպեսզի նա ճանաչի Հայոց ցեղասպանությունը»։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Image gallery

Գնահատական

0