Գլխավոր էջ | Սփյուռք | Լեհաստանի Կելցե քաղաքում կկազմակերպվի հայկական ձեռագրերի ցուցահանդես

Լեհաստանի Կելցե քաղաքում կկազմակերպվի հայկական ձեռագրերի ցուցահանդես

By
Լեհաստանի Կելցե քաղաքում կկազմակերպվի հայկական ձեռագրերի ցուցահանդես

Լեհաստանում՝ Կելցե քաղաքում կկազմակերպվի հայկական ձեռագրերի ցուցահանդես, փոխանցում է Radio Kielce-ն:

Այս ձեռագրերը եւ ավետարանները համաշխարհային նշանակության բացառիկ հուշարձան են: Հայերի համար նույնքան սրբություն, որքան ուղղափառների համար սրբապատկերները: Ձեռագրերն արտագրողները, մանրանկարիչները, կազմարարները, թարգմանիչները Հայաստանում մշտապես պատվելի են եղել: Այս ձեռագրերը հայերին օգնել են իրենց ինքնությունը պահպանել անկախության կորստի տարիներին:

«Հայկական արվեստը բնութագրում են գույները, հայացքները, խորհրդանիշները եւ մարդկանց յուրահատուկ պատկերումը»,- ասել է Կելցեի Ժողովրդական թանգարանի աշխատակից Պավել Գժեսիկը:

Լեհաստանում այսպիսի շատ ձեռագրեր են եղել, սակայն միայն մոտ 20 ձեռագիր է պահպանվել: Դրանք պահվում են Վարշավայի Ժողովրդական գրադարանում, Կրակովի Ժողովրդական թանգարանում եւ Վրոցլավի Օսոլինսկու անվան ազգային գրադարանում:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0