Գլխավոր էջ | Սփյուռք | Երկու հայ՝ 1848 թվականի հունգարական հեղափոխության առաջնորդների թվում

Երկու հայ՝ 1848 թվականի հունգարական հեղափոխության առաջնորդների թվում

By

Հունգարիայի՝ 1848 թվականի հեղափոխության առաջնորդների թվում երկու հայեր են եղել, գրում է horizonweekly-ն:

1848 թվականին Հունգարիայի անկախության պատերազմի 13 զինվորական ղեկավարներից երկուսը՝ հոկտեմբերի 6-ին նահատակված Էռնո Քիշն (Էրնե Օգոստինոսի Կիշյան) ու Վիլսոն Լազարը, ազգությամբ հայ են եղել:

Քչերը գիտեն, թե ինչպես են Հունգարիայի հայերը 1848-49 թվականներին իրենց ուժերից վեր աջակցություն ցույց տվել հունգարացի ժողովրդի պայքարին:

Հունգարական հեղափոխությունը 1848-ի Եվրոպական բազմաթիվ հեղափոխություններից մեկն էր: Ավստրիական կայսրության օրոք, որը ղեկավարում էր Հաբսբուրգ տոհմը, Հունգարիայի թագավորության համար հեղափոխությունը վերածվեց անկախության համար պատերազմի: Այդ ժամանակ գրեթե ամբողջությամբ հայերով բնակեցված Տրանսիլվանիայի (այսօր Ռումինիա) քաղաքների հայ ներկայացուցիչները մեծ խանդավառությամբ հանդես եկան հօգուտ Տրանսիլվանիայի և Հունգարիայի միավորման և անցան հունգարական կառավարության կողմն՝ ընդդեմ սերբերի:

Հայերը ողջունեցին նաև 1848 թվականի վերջին հունգարական բանակի հաջողությունները, սակայն շուտով կայսերական ուժերը հաղթեցին նրանց և շատ հայեր զոհվեցին:

Հայերը միայն երկու քաղաքներում չէին բնակվում: Ժամանակակից վիճակագրությամբ՝ 1848 թվականին Հունգարիայի (2000) և Տրանսիլվանիայի (10,000) հայկական բնակչության թիվը հասնում էր մոտ 12 հազարի:

Հունգարիայի հայերը հիմնականում 1962թ.-ին Տրանսիլվանիայում հաստատված հայերի ժառանգներն էին:

Հունգարիայով մեկ հայերի սփռվածության պատճառը, ամենայն հավանականությամբ, հայերի մասնագիտությամբ էր պայմանավորված; Լինելով հիմնականում առևտրականներ ու արհեստավորներ, 18-րդ դարում նրանք շարունակաբար տեղափոխվում էին Հունգարիայի և Տրանսիլվանիայի տարբեր շրջաններ:

18-րդ դարում շատ հայ ընտանիքներ ֆինանսական ու քաղաքական մեծ կարողություն ունեին:

1848-49 թվականներին շուրջ 70 հայ սպաներ կռվում էին Հունգարիայի ազգային դրոշի ներքո:

Մի շարք պարտություններից հետո 1849 թ-ին Ավստրիական պետությունը կանգնեց փլուզման եզրին: Նոր երիտասարդ կայսր Ֆրանց Ժոզեֆ Առաջինը սիպված էր դիմել Ռուսաստանի օգնությանը : Նիկոլայ I-ը 200 հազար զորք և 80հազար օժանդակ ուժ ուղարկեց: Ռուսաստանի և Ավստրիայի միացյալ ուժերը վերջնականապես պարտության մատնեցին հունգարական ուժերին:

Հաբսբուրգյան իշխանությունը վերադարձնելուց հետո Հունգարիայում ռազմական բիրտ կարգեր հաստատվեցին:

Հեղափոխության բռնկման օրը՝ մարտի 15-ը, Հունգարիայի ազգային 3 տոներից մեկն է:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0