Գլխավոր էջ | Սփյուռք | Հոլանդիայի դատախազությունը պահանջում է պատիժ սահմանել հայերի դեմ բռնություններ հրահրելու գործով

Հոլանդիայի դատախազությունը պահանջում է պատիժ սահմանել հայերի դեմ բռնություններ հրահրելու գործով

By
Հոլանդիայի դատախազությունը պահանջում է պատիժ սահմանել հայերի դեմ բռնություններ հրահրելու գործով

Հոլանդահայ կազմակերպությունների դաշնակցությունը (FAON) տեղեկացնում է, որ մարտի 3-ին Հոլանդիայի Ալմելո քաղաքում տեղի է ունեցել «Լա Հեյի» թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշքընի դատավարությունը:

Աշքընը մեղադրվում է հայերի դեմ բռնություն և ատելություն սերմանելու հանցանքով, քանի որ նա Ալմելոյի Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել էր՝ «Ղարաբաղը պիտի դառնա հայերի գերեզմանը»։ Այս կարգախոսով նա բռնություն էր հրահրել և վիրավորել մի խումբ մարդկանց՝ իրենց հայկական ծագման համար:

Այս առթիվ Հոլանդահայ կազմակերպությունների դաշնակցության կողմից հրապարակված մամլո հաղորդագրության մեջ ասվում է. «Ինչպես հայտնի է, 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելո քաղաքում տեղի է ունեցել թուրքական հանրահավաք, որն ուղղված էր Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դեմ։ Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես՝ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ։

Երկու ժամ տևած դատական նիստին ներկա էին բազմաթիվ հայեր և թուրքեր, ինչպես նաև հոլանդական, հայկական և թուրքական զանգվածային լրատվամիջոցների թղթակիցներ։ Դատավարության ընթացքում ցուցադրվեց թուրքական ցույցի տեսահոլովակը, որտեղ պարոն Աշքընը մի քանի անգամ վանկարկում է՝ «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը», իսկ մի քանի հազարանոց ամբոխը կրկնում է այդ արտահայտությունը։

Պարոն Աշքընը դատարան էր ներկայացել իր փաստաբան պարոն Պլասմանի հետ։ Նա պատասխանեց դատավորի և դատախազի հարցերին։ Հայտարարեց, որ ինքը չի կատարել որևէ հանցագործություն, քանի որ իր կատարած արտահայտությունը վերաբերում է կոնկրետ տարածաշրջանի, որտեղ այժմ իրավիճակն այնպես է, որ հնարավոր է բռնկվի պատերազմ, և լինի արնահեղություն։ Նա համոզված է, որ որևէ սխալ չի գործել։ Հարցին՝ արդյոք զղջո՞ւմ է իր կատարած արարքի համար և ցանկանո՞ւմ է ափսոսանք հայտնել, նա պատասխանել է, որ նրա տեսակետը չի փոխվել։

Դատախազը մանրակրկիտ ներկայացրեց գործի քննության ընթացքը և դատախազության պահանջների հիմքերը։ Նա պահանջեց մեղադրյալին պատժել 80 ժամ պարտադիր աշխատանքով և երկու շաբաթ պայմանական ազատազրկմամբ՝ երկու տարի փորձնական ժամկետի պայմանով։ Սա մի ուժեղ ազդանշան է։ Դատախազության պահանջը հաշվի է առնում նաև այն փաստը, որ պարոն Աշքընը գործին չի ցուցաբերել խոր ըմբռնում, և գոյություն ունի հանցագործության ռեցիդիվի վտանգ»։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0