Գլխավոր էջ | Սփյուռք | Փարիզում Սերժ Սարգսյանին կդիմավորեն ցույցերով

Փարիզում Սերժ Սարգսյանին կդիմավորեն ցույցերով

By
Փարիզում Սերժ Սարգսյանին կդիմավորեն ցույցերով

Հավաքներ՝ ի պաշտպանություն Հայաստանում քաղբանտարկյալների եւ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի ազատ արձակման

2016թ. հուլիսի 26-ից Արթուր Սարգսյանը բոլոր հայերի համար դարձել է «հաց բերող»: Այդ ժամանակ կալանավորվելով՝ նա ազատ էր արձակվել 2016թ. դեկտեմբերի 30-ին (հաշվի էր առնվել նրա առողջական վիճակի վատթարացումը): Բայց, ի զարմանս բոլորի, 2017թ. փետրվարի 9-ին նրան դարձյալ կալանավորեցին կեղծ հիմնավորմամբ: Փետրվարի 10-ից Արթուր Սարգսյանը հայտարարել է հացադուլ:

Ինչու՞ է այսօր Արթուր Սարգսյանը հայտնվել մահվան շեմին:

Քանզի մի երկրում, որտեղ արդարադատությունը կոռումպացված է և մարդու հիմնարար ազատությունները ոտնահարված, Արթուրը մերժում է թվացյալ այդ արդարադատությունը և այդ միջոցով փորձում պաշտպանել իր իրավունքները: Նա հրաժարվել է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց, քանի որ պահանջում է իր իրավունքը. որպես պատերազմի հաշմանդամ՝ մնալ իր տանը և սպասել իր դատավճռին:

Այսօր Հայաստանում բոլոր նրանք, ովքեր ընդդիմանում են գործող ռեժիմին, ենթարկվում են հալածանքների:

2016թ. հուլիսի ապստամբության մասնակիցներին աջակցող խաղաղ ցուցարարների նկատմամբ ևս իշխանությունը ուժ կիրառեց: Երկու հարյուր ցուցարարներ առանց որևէ հիմքի ձերբակալվեցին, որոնց մի մասն ազատ արձակվեց, իսկ մյուսները շարունակում են մնալ բանտում՝ սպասելով իրենց դատավճռին:

Ի պաշտպանություն Արթուր Սարգսյանի՝ սույն թվականի մարտի 1-ից երիտասարդ բոլոր ցուցարարները այս ցուրտ եղանակին հայտարարել են նստադուլ Օպերայի հրապարակի մոտ: Ըստ ցուցարարների՝ իրենց ծնողների բնակարաններ են այցելել ոստիկաններ, որոնք ամբողջ օրը հսկում են նրանց ելքումուտքը: Իրենց ծնողներին սպառնացել են նաև աշխատավայրում... Այս երիտասարդներն իրենց ձայնն են բարձրացնում վախի, անտարբերության և ապատեղեկատվության դեմ:

Նույն մթնոլորտն է նաև տիրում ընտրարշավի ժամանակ. նրանք, ովքեր մերժում են կոռուպցիան և հրաժարվում իրենց ձայնը վաճառել փողի դիմաց, ամեն պահի կարող են կորցնել իրենց աշխատանքը: Այստեղ թիրախում են հատկապես մանկավարժներն ու պետական աշխատողները:

Այսպիսով, հայ ժողովուրդը դարձել է կոռումպացված համակարգի պատանդը, և ՀՀ վարչապետի՝ հայերի շահերից բխող հայտարարությունները փուչ խոսքեր են: Բացի տնտեսական ճգնաժամից, հայ ժողովուրդը զրկված է քաղաքական իր դիրքորոշումն արտահայտելու ազատ իրավունքից:

Մոտակա օրերին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որն ի դեպ նախագահ է դարձել դարձյալ կեղծ ընտրությունների արդյունքում, պաշտոնական այցով կլինի Ֆրանսիայում: Եվ մենք՝ սփյուռքահայությունը, սատարում ենք մեր ժողովրդին՝ պայքարելով բռնապետական այս համակարգի դեմ:

Մենք կոչ ենք անում ֆրանսիական բոլոր կազմակերպություններին, մարդկանց, ղեկավարությանը, ովքեր կհանդիպեն Սերժ Սարգսյանին, անհապաղ ազատ արձակել Արթուր Սարգսյանին՝ դատապարտելով մասնավորապես նրա բանտախցի պայմանները, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը վատթարացել է՝ հանգեցնելով Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի 3-րդ հոդվածի խախտման: Մարդու իրավունքների եվրոպական դատարանին առընթեր մշտական արդարադատության մարմինն արգելում է կալանքը, եթե դատապարտյալի կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում և կալանքը դիտարկում է որպես անմարդկային և նողկալի միջոց, նույնիսկ կտտանք:

Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել «հաց բերող» Արթուր Սարգսյանին, քանզի նրա կյանքը վտանգված է:

Մենք դատապարտում ենք անմարդկային այն պայմանները, որոնցում պահվում են քաղբանտարկյալները:

Մենք պահանջում ենք ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

2017թ. մարտի 7-ին (երեքշաբթի) ուղիղ ժամը 19:00-ին Cercle de l’Union Interalliée, 33 ֆոբուր Սենտ Օնորե փ., Փարիզ, 8-րդ թ.

2017թ. մարտի 8-ին (չորեքշաբթի) ուղիղ ժամը 11:30-ին Փարիզի քաղաքապետարան, 5 Լոբո փ., Փարիզ, 1-ին թ.

Հայաստանում քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0