Գլխավոր էջ | Սփյուռք | Լեհ պաշտոնյա. Մեր քաղաքում հայերն ու վիետնամցիներն են ամենաաշխատող ու կարգապահ արտասահմանցիները

Լեհ պաշտոնյա. Մեր քաղաքում հայերն ու վիետնամցիներն են ամենաաշխատող ու կարգապահ արտասահմանցիները

By
Լեհ պաշտոնյա. Մեր քաղաքում հայերն ու վիետնամցիներն են ամենաաշխատող ու կարգապահ արտասահմանցիները

Լեհաստանի կենտրոնում գտնվող Սոխաչեւ ոչ մեծ քաղաքում 2 տասնյակ հայ է ապրում: Իշխանությունների մոտ նրանք լավ համբավ ունեն, նշված է քաղաքային Express Sochaczewski լրագրում:

Տեղական ՔԿԱԳՎ-ի պետի տեղակալ Մարիուշ Ստարբալան հայտնել է, որ քաղաքում ամենամեծաթիվը ուկրաինացիներն են՝ 17 ուկրաինացի մշտապես է բնակվում, 18-ը՝ ժամանակավոր: Հաջորդում են հայերը՝ 20: Այստեղ 13 ռուս է ապրում եւ 9 վիետնամցի:

Տեղացի հայերի մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիություն ունի, հավելել է Ստարբալան:

Քաղաքում հայերը եւ վիետնամցիները ամենակարգապահ եւ աշխատող արտասահմանցիներն են, ասել է նա: Նրանց մեծ մասը սեփական գործ ունի, իսկ նոր ժամանողները կարող են հույսը դնել յուրայինների աջակցության վրա, նշված է պարբերականում:

Դեռեւս չի եղել դեպք, որ հայերը գործը կազմակերպեն կանոնները շրջանցելով: Այստեղ նրանց ճանաչում են որպես օրինապահ մարդիկ:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0