Գլխավոր էջ | Սփյուռք | Հալեպի հայաշատ թաղամասում պայթյուններ են որոտացել. քաղաքում հացի և վառելանյութի խնդիր կա

Հալեպի հայաշատ թաղամասում պայթյուններ են որոտացել. քաղաքում հացի և վառելանյութի խնդիր կա

By
Հալեպի հայաշատ թաղամասում պայթյուններ են որոտացել. քաղաքում հացի և վառելանյութի խնդիր կա

Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասում երեկ 3 պայթյուն է որոտացել։

Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հայկական Զավարյան դպրոցի մոտ տեղի ունեցած ականների պայթյունների հետևանքով երկու հայ է վիրավորվել, կան նաև նյութական վնասներ. մի քանի բնակարաններ էապես վնասվել են։

Արդեն երրորդ օրն է Հալեպը զրկված է էլեկտրամատակարարումից։

Ժիրայր Ռեյիսյանը նշեց, որ Հալեպի կենտրոնական շրջաններում ուղղակի բախումներ չկան, սակայն ականանետներից արձակված արկերի կամ դիպուկահարների վտանգը մնայուն է։

«Տագնապալի է հացի վիճակը։ Փուռերը սկսան չաշխատիլ, քանի որ վառելանյութի պակաս կա»,-ասաց Ժիրայր Ռեյիսյանը՝ նշելով, որ վառելանյութի բացակայությունը կարող է լուրջ խնդիր դառնալ, քանի որ ջեռուցման խնդիր ևս կա։

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0